6 հանդիպում
հատուկ մշակված ծրագիր
12 ժամ
տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ
Փոքր խմբեր
անհատական մոտեցում
Մասնակցության հավաստագիր
տրվում է միայն լիարժեք մասնակցության դեպքում

Վշտի մեջ գտնվող այցելուների հետ աշխատանքը հաճախ հեշտ չէ: Այն հոգեբանից պահանջում է ոչ միայն ոլորտի խորքային տեսական գիտելիքներ, այլև կիրառական հմտությունների հարուստ գործիքակազմ, ինչպես նաև ներքին պատրաստակամություն՝ առերեսվելու թեմային:

Դասընթացը նախատեսված է․

– հոգեբանների, հոգեթերապևտների համար
ովքեր աշխատում են երեխաների և/կամ մեծահասակների հետ

– հոգեբանության բաժնի ուսանողների համար

Դասընթացը հագեցած է․

  1. տեսական նյութով՝ հիմնված լայն սպեկտրի գրականության ուսումնասիրության վրա
  2. դեպքերի քննարկումներով՝ վերցված իրական պրակտիկայից,
  3. վշտի հետ աշխատանքի մեթոդներով։

Դասընթացին լիարժեք մասնակցած անդամներին տրվում է մասնակցության հավաստագիր (հայերեն և/կամ անգլերեն լեզվով)։

Դասընթացի օրերը և ժամերը՝

1) Մայիսի 20՝ 18։30-20։30
2) Մայիսի 23՝ 10։00-12։00
3) Մայիսի 27՝ 18։30-20։30
4) Մայիսի 30՝ 10։00-12։00
5) Հունիսի 3՝ 18։30-20։30
6) Հունիսի 6՝ 10։00-12։00

Դասընթացի անցկացման վայրը՝

«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
📍Երևան, Կոմիտաս 3, մուտք 3, հարկ 3

Դասընթացը կվարի

Լուսինե Աղաբեկյանը հոգեբան, հոգեթերապևտ է, մասնագիտացած է վշտի հետ աշխատանքի մեջ, գիտական հետաքրքրությունների շրջանակը վերաբերում է մահվան և կորստի հոգեբանությանը։ Մանկական վշտի և մտերիմի կորստի վերաբերյալ 2 ձեռնարկների հեղինակ է։ Ունի երեխաների, դեռահասների և մեծահասակ այցելուների հետ աշխատանքի 16 տարվա փորձ։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանում, հանդիսանում է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի զարգացման և բովանդակության մասով տնօրենը, որպես հոգեբան և դասընթացավար աշխատում է «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնում։
Ավելին՝ այստեղ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԵՄԱՆԵՐԸ

Ի՞նչ կտա Ձեզ դասընթացին մասնակցությունը

 

Մասնակիցները`

  1. կծանոթանան «վիշտ» հասկացությանը, դրա տեսակներին, ապրման փուլերին
  2. կուսումնասիրեն վշտի հետ գրագետ աշխատանքի կարևորագույն սկզբունքները (ի՞նչ անել և ի՞նչ չանել վշտի մեջ գտնվող այցելուի հետ աշխատանքում)
  3. կտարբերակեն վշտի հետ աշխատանքի մեթոդաբանությունը երեխաների և մեծերի դեպքում
  4. 1 հանդիպում – 1 նոր մեթոդ․ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կծանոթանան վշտի հետ աշխատանքի նոր մեթոդի, իսկ ընդհանուր դասընթացի ընթացքում՝ 10-ից ավելի տեխնիկաների հետ
  5. կունենան քեյսերի քննարկում, կհղեն իրենց հարցերը մասնագետին

Դասընթացի մասնակիցները կստանան նվեր-ձեռնարկ՝ «Երեխան և մտերիմի կորուստը», որի հեղինակը դասընթացավար Լուսինե Աղաբեկյանն է։ Բացի այդ, կունենան մշտական 10% զեղչ Լուսինե Աղաբեկյանի նոր՝ «Կյանքի անվերջ շղթան» երեխաների համար ստեղծված գրքի և ծնողների համար նախատեսված կից ուղեցույցի համար։

Վաղ գրանցում

Original price was: 49000 դրամ.Current price is: 39000 դրամ.

Ես ուսանող եմ

32000 դրամ