Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացմամբ և ասպիրանտուրան՝ «Տարիքային և մանկավարժական հոգեբանություն» մասնագիտացմամբ:

Լուսինե Աղաբեկյան
Հոգեբան, հոգեթերապևտ, մանկական հոգեբան, ծնողավարության խորհրդատու, դասախոս
Կրթություն
ԲարձրագույնՊրակտիկ փորձ
16 տարիԳիտահետազոտական փորձ
7 տարիԱյցելուներ
Մեծահասակներ, դեռահասներ, երեխաներ, ծնողներԳրանցում
+374 94 224 223Էլփոստ
[email protected]Վայր
Կոմիտաս 12Շուրջ յոթ տարի աշխատել է որպես հոգեբան կրթական կառույցներում՝ ախտորոշիչ, խորհրդատվական և հոգեկրթող աշխատանքներ իրականացնելով դեռահասների, նրանց ծնողների և մանկավարժների հետ: 2014թ.-ից դասավանդում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնում: Վերջին 18 տարիների ընթացքում մշակել և իրականացրել է դասընթացներ հոգեբանության ոլորտում՝ որպես դասընթացավար և վերապատրաստող՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ 2019 թվականից սկսած հեղինակել և իրականացնում է դասընթացներ, սեմինարներ հոգեբանական ծրագրեր։ 2025թ․-ից հանդիսանում է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի զարգացման և բովանդակության մասով տնօրենը, համակարգում է կազմակերպության կողմից իրականացվող տարբեր ծրագրերը։
Հանդիսանում է «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» և «ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի» խորհրդի անդամ։
Երեխաների ու ծնողների համար նախատեսված բազմաթիվ ձեռնարկների հեղինակ է։ Գիտական հոդվածների հեղինակ է, գիտական հետաքրքրությունների շրջանակը առնչվում է մահվան, կորստի հոգեբանությանը։

«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնում իրականացնում է անհատական խորհրդատվություն և հոգեթերապիա երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ, ինչպես նաև ծնողների խորհրդատվություն «Ծնողի դպրոց» ՀԿ-ում։
Կարևորում է անձի շարունակական զարգացումն ու հավատում ներքին հնարավորությունների անսահմանությանը:
Ամուսնացած է, ունի երկու որդի։
