Վշտի մեջ գտնվող այցելուների հետ աշխատանքը հաճախ հեշտ չէ: Այն հոգեբանից պահանջում է ոչ միայն ոլորտի խորքային տեսական գիտելիքներ, այլև կիրառական հմտությունների հարուստ գործիքակազմ, ինչպես նաև ներքին պատրաստակամություն՝ առերեսվելու թեմային:
Դասընթացը նախատեսված է․
– հոգեբանների, հոգեթերապևտների համար
ովքեր աշխատում են երեխաների և/կամ մեծահասակների հետ
– հոգեբանության բաժնի ուսանողների համար
Դասընթացը հագեցած է․
- տեսական նյութով՝ հիմնված լայն սպեկտրի գրականության ուսումնասիրության վրա
- դեպքերի քննարկումներով՝ վերցված իրական պրակտիկայից,
- վշտի հետ աշխատանքի մեթոդներով։
Դասընթացին լիարժեք մասնակցած անդամներին տրվում է մասնակցության հավաստագիր (հայերեն և/կամ անգլերեն լեզվով)։
Դասընթացի օրերը և ժամերը՝
1) Մայիսի 20՝ 18։30-20։30
2) Մայիսի 23՝ 10։00-12։00
3) Մայիսի 27՝ 18։30-20։30
4) Մայիսի 30՝ 10։00-12։00
5) Հունիսի 3՝ 18։30-20։30
6) Հունիսի 6՝ 10։00-12։00
Դասընթացի անցկացման վայրը՝
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
📍Երևան, Կոմիտաս 3, մուտք 3, հարկ 3
Դասընթացը կվարի
Լուսինե Աղաբեկյանը հոգեբան, հոգեթերապևտ է, մասնագիտացած է վշտի հետ աշխատանքի մեջ, գիտական հետաքրքրությունների շրջանակը վերաբերում է մահվան և կորստի հոգեբանությանը։ Մանկական վշտի և մտերիմի կորստի վերաբերյալ 2 ձեռնարկների հեղինակ է։ Ունի երեխաների, դեռահասների և մեծահասակ այցելուների հետ աշխատանքի 16 տարվա փորձ։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանում, հանդիսանում է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի զարգացման և բովանդակության մասով տնօրենը, որպես հոգեբան և դասընթացավար աշխատում է «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնում։
Ավելին՝ այստեղ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԵՄԱՆԵՐԸ
Ի՞նչ կտա Ձեզ դասընթացին մասնակցությունը
Մասնակիցները`
- կծանոթանան «վիշտ» հասկացությանը, դրա տեսակներին, ապրման փուլերին
- կուսումնասիրեն վշտի հետ գրագետ աշխատանքի կարևորագույն սկզբունքները (ի՞նչ անել և ի՞նչ չանել վշտի մեջ գտնվող այցելուի հետ աշխատանքում)
- կտարբերակեն վշտի հետ աշխատանքի մեթոդաբանությունը երեխաների և մեծերի դեպքում
- 1 հանդիպում – 1 նոր մեթոդ․ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կծանոթանան վշտի հետ աշխատանքի նոր մեթոդի, իսկ ընդհանուր դասընթացի ընթացքում՝ 10-ից ավելի տեխնիկաների հետ
- կունենան քեյսերի քննարկում, կհղեն իրենց հարցերը մասնագետին
Դասընթացի մասնակիցները կստանան նվեր-ձեռնարկ՝ «Երեխան և մտերիմի կորուստը», որի հեղինակը դասընթացավար Լուսինե Աղաբեկյանն է։ Բացի այդ, կունենան մշտական 10% զեղչ Լուսինե Աղաբեկյանի նոր՝ «Կյանքի անվերջ շղթան» երեխաների համար ստեղծված գրքի և ծնողների համար նախատեսված կից ուղեցույցի համար։
Վճարեք հիմա և ամրագրեք Ձեր տեղը խմբում
* Ուսանողների համար գործում է զեղչ
Եթե Ինեկոբանկի հաճախորդ եք, կարող եք ձևակերպել PayLater, և վճարումն անել երեք ամվա ընթացքում։ Հնարավոր է նաև մաս-մաս վճարում, որի համար անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ վերևում նշված հեռախոսահամարով։
Original price was: 49000 դրամ.39000 դրամCurrent price is: 39000 դրամ.
32000 դրամ
