«Լիբրա» հոգեբանական կենտրոնը մեկնարկել է «Լիբրայի» երիտասարդ հոգեբաններ ծրագիրը։
Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդ հոգեբանների մասնագիտական զարգացմանը՝ ապահովելով որակյալ աջակցություն և ուղղորդում նրանց աշխատանքի առաջին տարիներին։
Ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետներն իրականացնում են անհատական հոգեբանական խորհրդատվություններ և թերապիա՝ պարտադիր անցնելով սուպերվիզիաներ «Լիբրա» կենտրոնի ավելի փորձառու մասնագետի հետ։ Հոգեբանական աշխատանքի պրակտիկայում սուպերվիզիան անհրաժեշտ պայման է, իսկ երիտասարդ հոգեբանների աշխատանքում՝ պարտադիր բաղադրիչ․ այն հնարավորություն է տալիս իրականացնել խորհրդատվական և թերապևտիկ աշխատանքն առավել արդյունավետ և հնարավորինս նվազեցնել մասնագիտական գործունեության սկզբնական փուլերին բնորոշ անհանգստությունը և լրացնել մասնագիտական բացերը՝ իր աշխատանքի որակի կատարելագործման և այցելուին լավագույն աջակցության նպատակով։
Բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և երկու տարի մասնագիտությամբ աշխատած մեր երիտասարդ հոգեբաններ Ծաղիկ Միքայելյանը և Միլենա Մկրտչյանը ներգրավված են ծրագրում և իրենց գործունեությունն իրականացնում են «Լիբրայի» փորձառու մասնագետի՝ մանկական հոգեբան, դասընթացավար, ԵՊՀ դասախոս Տաթևիկ Աբրահամյանի երկամյա կատարելագործման ծրագրի շրջանակում և նրա սուպերվիզիոն վերահսկողության ներքո, ինչը ապահովում է աշխատանքի բարձր մասնագիտական որակն ու արդյունավետությունը։
Ծաղիկ Միքայելյանը և Միլենա Մկրտչյանը, որպես «Լիբրայի» երիտասարդ հոգեբաններ, աշխատում են երեխաների, դեռահասների և ծնողների հետ՝ այլ արժեքով։ Նրանց հետ խորհրդատվության պայմաններին ծանոթանալու համար կարող եք հայտ թողնել այստեղ։


