Մոտիվացիա․ որտեղից գտնել, ինչով պահել, ինչպես հետ բերել
⠀
🔷Կարգավորեք առաջնահերթությունները🔷
⠀
Մոտիվացիայի բացակայության ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մենք հոյակապ գիտակցում ենք․ մեր կյանքի ոճը և ամենօրյա գործերը ոչ մի կերպ չեն «կպնում» մեր կյանքի իմաստի ու առաջնահերթությունների հետ։ Մենք ուզում ենք մի բան, իսկ անում՝ այլ, ինչը որևէ կերպ չի մոտեցնում ցանկալիին։ Գիտակցում ենք այս «ֆալշը», բայց շարունակում ենք քայլել փակ շղթայով․․․ Երազում ենք սեփական բիզնեսի մասին, բայց նվիրում ենք մեզ չսիրած գործին։ Ապրում ենք «երկուշաբթի – ուրբաթ – հանգիստ» սցենարով, անվերջ սպասում մոտիվացիային, որ սկսենք գործել, բայց այս ծիրում մոտիվացիայի հոտ անգամ չկա։ Մեզ ոգևորում են մի գաղափարներ, իսկ մենք իրականացնում ենք լրիվ այլ գաղափարներ։ Կարծես ապրում ենք «ոչ այն կյանքը»՝ հույսով, որ ամեն ինչ դեռ կլինի։ Այսպիսի կյանքում չկա եռանդ, դրա համար էլ չկա մոտիվացիա, միայն ցանկություն հերթական օրն ապրել, ավարտին հասցնել։
⠀
Այս վիճակում մոտիվացիան գտնելու միայն մեկ ձև կա․ դիմել սեփական ներքին իմաստներին և ճշտել առաջնահերթությունները։
🔹Ի՞նչ եք դուք ուզում կյանքում,
🔹ինչի՞ համար եք ապրում հիմա
🔹և ինչի՞ն եք ձգտում ապագայում,
որից հետո պարզապես դասավորեք՝ ըստ կարևորության հերթականության, ու սկսեք ցուցակի թիվ 1-ից։
⠀
🔷 Սկսել գործել🔷
⠀
Միայն գիտակցելը բավարար չէ։ Ահա, դու մի բան գիտակցեցիր։ Օրինակ՝ «Ինչո՞ւ է դա ինձ պետք» հարցի պատասխանը փնտրելիս հստակ հասկանում ես, որ դա քեզ բոլորովին պետք չէ։ Շատ-շատ խորը գիտակցում ես, ու անգամ ապշում՝ ինչպես առաջ դա չէիր նկատում։ Իսկ հետո գնացիր ու արեցիր նույն բանը։ Կարծես գիտակցելու ու անելու համար պատասխանատու են ուղեղի լրիվ տարբեր հատվածներ։ Գիտակցումը եթերային մի բան է․ նրա խնդիրն է գալ ձեր գլխին, իսկ որոշ ժամանակ հետո թռնել-գնալ մեկ այլ գլխի մեջ։ Ուստի !! պարտադիր է սկսել գործել, անել քայլ, ամեն օր մի քիչ։
⠀
🔷Ձևավորել սովորություն🔷
⠀
Իրոք․ այն, ինչ սովորություն դարձավ, այլևս ձերն է ու չի պահանջի լրացուցիչ մոտիվացում։ Կգլորվի գծերով։ Այն, ինչ ձեզ ուժ կտա՝ վարժվելու առավոտյան վազքին, նույն սկզմունքներն էլ կօգնեն սկսել հաճախել լողի կամ գիրք գրել։ Գտե՛ք այդ սկզբունքներն ու արած փոքր կամ մեծ քայլերը դարձրեք սովորություն։
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




