70-90 տարեկան մարդկանց շրջանում հարցում է արվել, թե ինչի համար են ափսոսում իրենց կյանքի մայրամուտին։ Այս չորս պատասխաններն արդեն երկար տարիներ մնում են անփոփոխ.
⠀
1️⃣ Որ կյանքի մեծ մասը նվիրել են չսիրած աշխատանքին։
2️⃣ Որ շատ քիչ ժամանակ են անցկացրել հարազատ և սիրելի մարդկանց հետ։
3️⃣ Որ անխնա են վերաբերվել իրենց մարմնին. սխալ խնամք, հիվանդությունների և օրգանիզմի պահանջմունքների անտեսում և այլն։
4️⃣ Որ աշխարհը չեն տեսել, չեն ճանապարհորդել։
⠀
Ոչ ոք չի ափսոսացել թանկարժեք մեքենաներ, լավ հեռախոս չունենալու կամ ռեստորաններ չգնալու համար։ Բոլորն ափսոսում են, որ համարձակություն չեն ունեցել ապրելու կյանքն այնպես, ինչպես ցանկանում էին։ Արժե ժամանակ առ ժամանակ անկեղծորեն պատասխանել այս հարցին․ «Ի՞նչն եմ ափսոսւմ հիմա, հետ նայելով իմ ապրած կյանքին»։ Ու եթե հեշտ գտնվում են պատասխանները, ուրեմն գործի կեսը արված է։ Բայց հաճախ մենք չգիտենք՝ ինչ ենք ուզում, ուր ենք գնում այս կյանքում, որն է այն մեծ ու բարի նպատակը, որին ուզում ենք հասնել։ Զգում ենք մեզ կորսված, շփոթված։ Կամ չունենք ոչ ուժ, ոչ ժամանակ «ինքս ինձ անհարմար հարցեր տալու»։ Ու ստացվում է՝ ապրում ենք ինքնահոսի վրա, հենց այնպես, կիսատ, ուղղակի․․․
Գործելը բարդ է։ Առօրյան քաշում է։ Բայց մեկ է՝ մեր կյանքն ու մեր ընտրությունները մեր ձեռքերում են։ Ու այս ճշմարտությունից հեռու չես փախչի․․․
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




