«Այն, ինչ ինձ չի սպանում, դարձնում է ինձ ավելի ուժեղ», – ասաց Նիցշեն, հետո խելագարվեց, իսկ հետո մահացավ: Որովհետև այս խոսքերը գեղեցիկ են, բայց սուտ են: Այն, ինչ մեզ չի սպանում անմիջապես, սպանում է քիչ-քիչ, աննկատ:
Սպանում է մեր բարությունը:
Վստահելու ունակությունը:
Նրբությունն ու անկեղծություննը:
Բացությունը, առատաձեռնությունը:
Պարզ միտքը և փափուկ սիրտը․․․
Կեղծիքը, դավաճանությունը, ստորությունը, անշնորհակալությունը, դաժանությունը, անարդարությունը կարող են միանգամից չսպանել: Այլ կաթիլ-կաթիլ, կաթիլ-կաթիլ․․․ Կդիմանանք, կդիմակայենք, վերքը կլավանա: Սպին կմնա՝ կոշտ մաշկի վրա: Եվ այդպես, աստիճանաբար, այդ կաշվով էլ պատվում ես ու ինքդ էլ չես նկատում՝ ինչպես:
Եվ կարող ես սփոփել ինքդ քեզ՝ ես դարձա ավելի ուժե՛ղ: Այո՛: Բայց նաև հոգում մի լար կտրվեց: Մի բյուրեղապակյա զանգակ լռեց: Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը մահացավ այնտեղ՝ հոգում, – բարի փերին կամ փոքրիկ հրեշտակը: Որոնք մեր մի մասն էին: Եվ դու արդեն հաստատ գիտես՝ ինչպես պատասխանել հարվածին: Ինչպես՝ կոպիտ խոսքին: Ինչպես հակահարված տալ, եթե պետք է: Եվ հաստատ գիտես, որ կարող են խփել՝ ուղղակի, առանց պատճառի: Կամ շնորհակալության փոխարեն: Ու էլ բոլորովին չես զարմանում: Սովոր ես: Եվ սովորել ես դիմանալ կամ պաշտպանվել:
Բայց ինչ-որ բան անվերադարձ կորում է ամեն հարվածից, դավաճանությունից, հիասթափությունից: Այդ ինչ-որ բանն անհետ գնում է ու մահանում: Ու դառնում ես ավելի ուժեղ, այո՛: Բայց այլ կարևոր որակների հաշվին:
Այն, ինչ ինձ չի սպանում, պարզապես միանգամից չի սպանում: Բայց դարձնում է ավելի ուժեղ կամ անզգա, ո՞վ գիտի: Պետք է ավելի քիչ լինի այն ամենից, ինչը սպանում է: Եվ մարդկանցից, որոնք սպանում են, պետք է քիչ լինի: Որովհետև նրանք մարդասպաններ են՝ նուրբ Հոգիների և բարի խոյանքների սպանողներ․․․
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




