Երբ դուք երեխայի եք սպասում, դա նման է մի հետաքրքրիր ճամփորդության դեպի Իտալիա: Ուղեցույցներ եք գնում, պլաններ եք կազմում՝ Կոլիզեյ, Միքելանջելո, վենետիկյան նավակներ… Հնարավոր է՝ նաև սովորում եք իտալերեն որոշ արտահայտություններ: Այս ամենը շատ հուզիչ է…
⠀
Ամիսներ տևած սպասումից հետո վերջապես գալիս է այդ օրը: Դուք դասավորում եք ճամպրուկները և մեկնում: Մի քանի ժամ անց ինքնաթիռը վայրէջք է կատարում: Մոտենում է բորտ-ուղեկցորդուհին և ասում.
⠀
⎼ Բարի գալուստ Հոլանդիա:
⎼ Հոլանդիա՞, – հարցնում եք դուք, – ի՞նչ Հոլանդիա: Ես Իտալիա էի մեկնում: Ես ամբողջ կյանքում երազել եմ լինել Իտալիայում:
⠀
⎼ Բայց թռիչքուղին փոխվել է: Ինքանթիռը վայրէջք է կատարել Հոլանդիայում և դուք պետք է մնաք այստեղ:
⠀
Կարևորն այն է, որ ձեզ չեն տարել սարսափելի, կեղտոտ մի վայր: Սա ուղղակի այլ երկիր է: Ստիպված եք դուրս գալ ինքնաթիռից և գնել նոր ուղեցույցներ, սովորել նոր լեզու, հանդիպել նոր մարդկանց, ում հետ երբեք չէիք հանդիպի:
⠀
Սա ուղղակի այլ երկիր է: Կյանքի ռիթմն այստեղ ավելի դանդաղ է, քան Իտալիայում, ավելի քիչ գրավիչ, քան Իտալիայում: Բայց մի պահ այստեղ ապրելուց և մի փոքր շունչ քաշելուց հետո, դուք կնայեք ձեր շուրջը, և կսկսեք նկատել, որ Հոլանդիայում հողմաղացներ կան… և կակաչներ: Հոլանդիայում նույնիսկ Ռեմբրանդի նկարներ կան: Բայց ձեր բոլոր ծանոթները մեկնում են Իտալիա և վերադառնում, բոլորը պարծենում են, թե ինչ հիանալի ժամանակ են անցկացրել Իտալիայում: Եվ Ձեր կյանքի մնացած մասը ձեզ մնում է ասելու. «Այո՛, ես նույնպես պատրաստվում էի գնալ Իտալիա»:
⠀
Սա պատմություն է այն մասին, թե ինչ է նշանակում հաշմանդամ երեխա խնամել։ Սրանից եկող ցավը, երբե՛ք, երբե՛ք չի անցնի վերջնականապես… որովհետև նման երազանքի կորուստը շատ կարևոր կորուստ է: Սակայն, եթե դուք ձեր մնացած կյանքն անցկացնեք սգալով այն փաստը, որ դուք այդպես էլ չհասաք Իտալիա, դուք երբեք չեք վայելի այն առանձնահատուկ գեղեցկությունը, որը ձեզ կարող է առաջարկել Հոլանդիան:
⠀
Բարի՛ գալուստ Հոլանդիա։
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




