Հոգեբան, դասախոս, դասընթացավար, ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» մասնագիտացմամբ: 2024 թվականից ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի ասպիրանտ: 2020 թվականից սկսել է մասնագիտական աշխատանքը:

Ծաղիկ Միքայելյան
Հոգեբան
Կրթություն
ԲարձրագույնՊրակտիկ փորձ
5 տարիԳիտահետազոտական փորձ
4 տարիԱյցելուներ
Երեխաներ, դեռահասներ, մեծահասակներԳրանցում
+374 94 224 223Էլփոստ
[email protected]Վայր
Կոմիտաս 12Կրթություն
Աշխատանքային փորձ
2023-ից աշխատել է որպես կրթության հոգեբան, իրականացնելով ախտորոշիչ, խորհրդատվական և լուսավորչական աշխատանքներ դեռահասների, նրանց ծնողների և մանկավարժների հետ: 2024թ.-ից դասավանդում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնում:
Գիտական հոդվածների հեղինակ է, գիտական հետաքրքրությունների շրջանակը առնչվում է էթնիկ նույնականացմանը, ժամանակային հեռանկարներին և անձնային ձգտումներին|նպատակներին:

“Լիբրա” կենտրոնում աշխատում է երիտասարդ հոգեբանների ծրագրով՝ փորձառու մասնագետ, մանկան հոգեբան, դասընթացավար, ԵՊՀ դասախոս Տաթևիկ Աբրահամյանի երկամյա կատարելագործման ծրագրի շրջանակներում՝ նրա սուպերվիզիոն վերահսկողության ներքո։
