Ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Մանկական Հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտությամբ։ Ավարտել է ծնողավարման ամենահայտնի հոգեբաններից՝ Դոկտոր Բեկկի Քենեդիյի «Ծնողավարման խորհրդատվություն» երկրարաժամկետ միջազգային վերապատրաստումը։ Անցել է և շարունակաբար անցնում է երեխաների հոգեթերապային և ծնողավարության խորհրդատվության վերաբերող մի շարք միջազգային և հայկական վերապատրաստումներ։

Նանոր Մինասյան
Մանկական հոգեբան, ծնողավարության խորհրդատու, դասընթացավար
Կրթություն
ԲարձրագույնԸնդհ․ հոգեբանություն
6 տարիՊրակտիկ փորձ
4 տարիԱյցելուներ
Երեխաներ, դեռահասներ, ծնողներԳրանցում
+374 94 224 223Էլփոստ
[email protected]Վայր
Կոմիտաս 12Շուրջ երկու տարի աշխատել է որպես հոգեբան Շիրակացու անվան Ճեմարանի մանկակրթարանում, կատարելով լուսավորչական, խորհրդատվական, թերապևտիկ և ախտորոշիչ աշխատանքներ՝ երեխաների, ծնողների և մանկավարժների հետ, անհատական և խմբային ձևաչափերով։
Վերջին 4 տարիների ընթացքում, համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ, մշակել և իրականացրել է սեմինարներ ծնողների, խնամակալների և երեխաների հետ աշխատող մասնագետների համար։
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ 2023 թվականից սկսած մշակել և իրականացրել է դասընթացներ և սեմինարներ ծնողավարության տարբեր թեմաների շուրջ։ «Ծնողի դպրոցի» և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ խոշորածավալ բարեգործական ծրագրերում վարել է երեխաների, դեռահասների և ծնողների ուղղված խմբեր։ Աշխատում է նաև դեռահասներին և ծնողներին ուղղված հոգեբանական տարբեր ձեռնարկներ մշակելու վրա։

«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնում իրականացնում է երեխաների և դեռահասների հետ հոգեթերապիս և անհատական խորհրդատվություն, ինչպես նաև ծնողավարության խորհրդատվություն ծնողների համար։ Աշխատանքային լեզուն, բացի հայերենից, նաև արևմտահայերեն, անգլերեն և արաբերեն։
Կարևորում է ուսումն ու աճը ողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև դրական ծնողավարման դերը ներդաշնակ անձի ձևավորման գործում։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
