Ավարտել Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Տարրական կրթության և դեֆեկտոլոգիայի ֆակուլտետի օլիգոֆրենոմանկավարժության և լոգոպեդիայի բաժինը:

Լիլիթ Գրիգորյան
Լոգոպեդ, հատուկ մանկավարժ, վարքային թերապիստ
Կրթություն
ԲարձրագույնՊրակտիկ փորձ
17 տարիԳնահատում/ախտորոշում
11 տարիԱյցելուներ
Երեխաներ, դեռահասներԳրանցում
+374 94 224 223Էլփոստ
[email protected]Վայր
Կոմիտաս 12Շուրջ 11 տարի աշխատել է Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնում որպես կրթական կարիքի գնահատող և դասընթացավար, իրականացրել է դասընթացներ տարբեր թեմաներով՝ ներառական կրթություն, ֆունկցիոնալության միջազգային դասակարգում, լոգոպեդական աջակցության տրամադրում և այլն:
Հանդիսանում է մի շարք հոդվածների հեղինակ և համահեղինակ: Ներկայումս աշխատում է «Լուսէ վերականգնողական կենտրոն հիմնադրամում»՝ որպես լոգոպեդ և կրթական ծրագրերի համակարգող, «Ծնողի դպրոց» ՀԿ-ում և «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնում՝ որպես լոգոպեդ, հատուկ մանկավարժ, դասընթացավար:
Ունի վարքային թերապիստի որակավորում (Applied Behavior Analysis Technician)։

«Լիբրայում» իրականացնում է լոգոպեդական խորհրդատվություն և ծառայություն բոլոր այն երեխաների հետ, ովքեր ունեն խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման, մասնավորապես՝ խոսքի ընկալման, ինքնուրույն խոսքի, բառապաշարի, խոսքի քերականական կառույցների, արտաբերական ապարատի, ինչպես նաև գրավոր խոսքով պայմանավորված դժվարություններ։ Աշխատում է երեխաների հետ ինչպես առանձին, այնպես մանկական հոգեբանի հետ համագործակցությամբ։
Ցանկացած ոլորտում կարևորում է ազնվությունը և նպատակասլացությունը։ Հավատում է, որ թեկուզ փոքր քայլերով կարելի է հասնել մեծ հաջողության
Ամուսնացած է, ունի որդի։
⠀
