Ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան` հոգեբանություն մասնագիտությամբ: Անցել է և պարբերաբար անցնում է բազմաթիվ տեղական և միջազգային վերապատրաստումներ: Կլինիկական հոգեբանություն որակավորումը ստացել է արտերկրում` լրացուցիչ մասնագիտական կրթության շրջանակներում:

Եկատերինա Այվազյան
Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ
Կրթություն
ԲարձրագույնՊրակտիկ փորձ
18 տարիԳիտահետազոտական փորձ
7 տարիԱյցելուներ
ՄեծահասակներԳրանցում
+374 94 224 223Էլփոստ
[email protected]Վայր
Կոմիտաս 12Իր մասնագիտական ուղին սկսել է մանկական նյարդաբանական կլինիկական հիվանդանոցում, որտեղ իրականացրել է ախտորոշիչ և խորհրդատվական աշխատանքներ: Բազմամյա աշխատանքային պրակտիկայի ընթացքում աշխատել է տարբեր հոգեբանական խնդիրներ ունեցող տարբեր տարիքի անձանց հետ տարբեր բժշկական հաստատություններում (Մանկական նյարդաբանական կլինիկական հիվանդանոց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Mapple Leafes հայ-կանադական բժշկական կլինիկա)։
Ղեկավարել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հոգեբանական ծառայությունը։ «Լիբրա» հոգեբանական կենտրոնին զուգահեռ շարունակում է ցուցաբերել հոգեբանական աջակցություն «Զինվորի Տանը»:
Ունի դասավանդելու տարիների փորձ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև աշխատել է որպես հոգեբան-խորհրդատու ֆիլմարտադրության ոլորտում (Ազգային կինոկենտրոն) ինչպես կերպարների ստեղծման, այնպես էլ սցենարների մշակման գործերում:

«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնում իրականացնում է անհատական խորհրդատվություն և թերապիայի մեծահասակների հետ` առկա և առցանց ձևաչափով, հայերեն և ռուսերեն լեզուներով:
Կարևորում է հոգեկան առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունքը, մշտական ինքնազարգացումը, հոգևոր զարգացումը: Հավատում է անձի ներքին ռեսուրսների հնարավորություններին, սիրո, ընդունման և վստահելի, ապահով հարաբերությունների ապաքինող ուժին:
Երկու երեխայի մայր է։
