Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացմամբ:
Շուրջ 12 տարի աշխատել է Շիրակացու Ճեմարանում, որոնցից 6-ը որպես դպրոցի հոգեբան, ապա՝ մանկավարժական ծառայությունների գործունեության համակարգող և միջին, ապա՝ ավագ դպրոցի տնօրեն: Իրականացրել է ախտորոշիչ, խորհրդատվական, լուսավորչական աշխատանքներ կրտսեր, միջին դպրոցական տարիքի երեխաների, նրանց ծնողների և մանկավարժների հետ: «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հիմնադրման օրվանից հիմնական ուսումնական ծրագրերի և ձևաչափերի համահեղինակ և վարող է: Աշխատում է «Թուֆենկյան Հոսփիթալիթի»-ում որպես մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար: Վերջին տարիներին հանդես է գալիս նաև որպես դասընթացավար՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ:

«Լիբրայում» անցկացնում է ծնողական խորհրդատվություններ և հանդես է գալիս որպես դասընթացավար։
Երեխայի ներդաշնակ զարգացման հիմքը համարում է առողջ ընտանեկան փոխհարաբերությունները։
Երեք երեխայի մայր է:

