Հոգեբանի մոտ շատերը գալիս են, երբ հոգեկան ապրումները սկսում են խանգարել ապրել նորմալ կյանքով, երբ իրենք իրենց բազմիցս ասել են՝ «դե կանցնի, լավ», բայց չի անցել, երբ խոսել են ընկերների, հարազատների հետ, բայց չի օգնել։ Արդյունքում գալիս է մի կետ, որից հետո հուզական ծանրաբեռնվածությունը սկսում է ազդել ամեն ինչի վրա։ Ցավն ու ապրումները, մտքերն ու վախերը սկսում են խլել էներգիա՝ չթողնելով ապրել որակյալ կյանքոցվ, աշխատել, հանգստանալ, ուրախանալ, վայելել կյանքը։ Հաճախ այս ամենին կարող են միանալ նաև ֆիզիկական գանգատները, որոնց բժշկական պատճառները չեն գտնվում․ քնի խանգարումներ, մկանային լարվածություն, քաշի փոփոխություն։
Հոգեբանի գործն է օգնել ձեզ
Ապրել առողջ ու արդյունավետ կյանքով

Հոգեբանական ծառայությունների ցանկը
Ինչով կարող ենք ձեզ օգնել
Զույգային թերապիա
Երեխաների թերապիա
Դեռահասների թերապիա
Ծնողական խորհրդատվություն
Լոգոպեդական ծառայություններ
Առցանց աշխատանք
Դիագնոստիկ խորհրդատվություն
Ամրագրե՛ք ձեր առաջին այցը հիմա
Թողե՛ք մի քանի պարզ տվյալ հիմա կամ ամրագրե՛ք զանգով՝ +374 (94) 224 223
ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ
ՇԱԲԱԹԸ 6 ՕՐ
ԲԱԶՄԱՓՈՐՁ ԹԻՄ
ՄՇՏԱԿԱՆ ԱՃ
ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ
Ովքե՞ն են մեր մասնագետները
«Լիբրայի» թիմը
Տաթևիկ Աբրահամյան
Ֆաինա Սեյրանյան
Եկատերինա Այվազյան
Հաճախ տրվող
Հարցեր հոգեբանին
Հոգեբանի դիմելու պատճառները կարող են շատ տարբեր լինել։ Ոմանք գալիս են, երբ
- հարաբերությունների մեջ չլուծվող բախումներ կան
- կյանքի մի փուլից մյուսն են անցում կատարում (ամուսնություն, մայրություն, բաժանում, վիշտ, միգրացիա)
- կարիերայի հետ կապված կասկածներ ունեն
- ծնող լինելու պատասխանատվությունը վախ է առաջացնում
Մյուսները գալիս են, որովհետև չեն հասկանում՝ ինչ են զգում։ Ամեն բան կարծես նորմալ է, բայց ներսում՝ դատարկություն։ Մարդիկ հաճախ ձևակերպում են այսպես.
- «Չգիտեմ՝ ինչ է ինձ հետ կատարվում»
- «Գրեթե ամեն ինչից նյարդայնանում եմ»
- «Մեկ րոպե առաջ ուրախ էի, հաջորդ պահին՝ լացում եմ»
- «Հոգնել եմ… մարմնով, մտքով, ամբողջությամբ»
Երբեմն մարդիկ չեն ուզում ոչ մեկին պատմել ներսի կատարվածտ, բայց չեն էլ ուզում մնալ այդ վիճակում։ Ու պետք է մեկը, ով կլսի, ով չի քննադատի, ով խորհուրդներ չի տա, այլ կպգնի մարդուն լսել ինքն իրեն։
Ոմանք էլ գալիս են, որովհետև տարիներ շարունակ կուտակված է ցավը, ու վերջապես ուզում են կանգ առնել ու ասել՝ «Էլ չեմ կարողանում, չեմ դիմանում այսպես»։
Խնդիրը կարող է ինքն իրեն անցնել։ Կարող է և չանցնել։ Շատ մեծ տարբերություն կա ցավի կամ խնդրի հետ ապրել սովորելու և լիարժեք ապաքինման միջև։ Երբեմն մարդը սպասում է, մինչև այն կետը, որ խնդիրն այնքան է սրվում, որ թերապիան դառնում է անխուսափելի, երկարում է, պահանջում շատ ջանքեր, ժամանակ, գումարներ։ Ժամանակին սկսած թերապիան օգնում է բացահայտել խնդրի արմատը, կանխարգելել բարդ իրավիճակները, գտնել ռեսուրսներ ու լուծումներ, որոնք հարմար են հենց տվյալ մարդու համար և որոնք կօգնեն ապրել ավելի արդյունավետ ու լիարժեք կյանքով։ Ինչու՞ սպասել, մինչև ամեն ինչ փլվի, եթե կարելի է շտկել, երբ դեռ միայն ճաքերն են երևում։
Հոգեբանի դիմելու որոշում կարող է կայացնել նաև մարդ, ով ցավի մեջ չէ, որևէ ակնհայտ խնդիր չունի։ Ուղղակի ուզում է իրեն ավելի լավ ճանաչել, աճել՝ որպես անհատ։ Ուզում է հասկանալ իր հույզերը, զգացմունքները, դրանք առողջ արտահայտելու ձևերը։ Ուզում է հասկանալ՝ ինչ է իրեն խանգարում սիրել, տալ, ընդունել, կառուցել։ Ով չի ուզում կրկնել հոր կամ մոր սխալները իր հարաբերություններում։ Ով զգում է, որ ներսում մի բան խանգարում է երջանկությանը, բայց չգիտի՝ ինչ։ Սա ևս աշխատանք է, որ մենք ընտրում ենք անել՝ հանուն ավելի գիտակից, բավարարված, երջանիկ կյանքի։
Առաջին հանդիպումը սովորաբար նվիրվում է այցելուի և մասնագետի ծանոթությանը, այցելուի հայցի (հոգեբանի հետ համատեղ աշխատանքի ակնկալիքների և ցանկությունների) և համատեղ աշխատանքի նպատակի/ների դուրսբերմանը (այն արդյունքը, որին դուք ուզում եք հասնել հոգեբանի հետ աշխատանքի ավարտին), ինչպես նաև տեխնիկական և կազմակերպչական հարցերի քննարկմանը (օրեր, ժամեր, տևողություն, հաճախականություն, ձևաչափ՝ առկա կամ առցանց, էթիկական կանոններ, հանդիպումների չեղարկում, ուշացում և այլն)։
Նախապես պատրաստեք հիմնական կետերն ու տեղեկությունները, թե ինչն է ձեզ անհանգստացնում, խանգարում, մտահոգում։ Ապա մտածեք ձեր ակնկալիքների մասին, թե ինչ եք ցանկանում ստանալ հոգեբանի հետ աշխատանքից, ինչ փոփոխություններ եք սպասում և ինչպես դուք կհասկանաք, որ հասել եք նպատակին։ Հուզական առումով պատրաստ եղեք խոսել ձեր, ձեր զգացմունքների, մտավախությունների, հարաբերությունների, վարքի մասին։
- Մի անաչեք հարցեր տալ։
- Ազատ եղեք արտահայտել ձեր հույզերն ու ապրումները։
- Մաքսիմալ անկեղծ եղեք հոգեբանի հետ։
- Մի ակնկալեք վայրկյանական արդյունքներ։ Հոգեթերապիան պրոցես է, որը պահանջում է ժամանակ և ջանք։
Հոգեբանին դիմելը թուլության նշան չէ։ Սա առողջ արձագանք է ձեզ չգոհացնող կամ տանջող վիճակներին, մտքերին, վարքին։ Ինչպես բարձր ջերմության դեպքում բժշկի ենք գնում՝ ոչ թե որովհետև թույլ ենք, այլ որովհետև ուշադրություն ենք դարձնում մեր մարմնի ազդանշաններին ու պահանջներին, նույն կերպ հոգեկան առողջությունը պահանջում է խնամք, և դա գրագետ ընտրության ցուցանիշ է։ Պետք է ընդունել մեկ բան՝ հոգեկան ցավը ոչ թե երևակայություն է, այլ լիարժեք իրականություն։ Ու ինչպես ցանկացած ցավ՝ այն ունի իր լեզուն, իր պատճառները, իր հետևանքները։ Դրանք հնարավոր է հասկանալ, լսել և բարելավել։
Երբեմն մարդը գալիս է թերապիայի ոչ թե որովհետև ինքն է ցանկացել, այլ որովհետև ինչ–որ մեկն ասել է՝ «պետք է»։ Ծնողն է ուղարկել։ Զուգընկերն է պահանջել։ Ընկերներն են համոզել։ Ստացվում է մի իրավիճակ, որտեղ մարդը ֆիզիկապես նստած է հոգեբանի սենյակում, բայց ներսում ամբողջությամբ փակ է։ Թերապիան պահանջում է սեփական որոշում և պատրաստակամություն։ Պատրաստակամություն խոսել, մտածել, վերլուծել, վերանայել դիրքորոշումներ, համոզմունքներ, ընդունել մի բան, որ մինչև հիմա հերքում էիք, ցավ զգալ և քայլել առաջ՝ չնայած այդ ցավին։ Սա հեշտ գործընթաց չէ։ Էներգիա և ժամանակ է պահանջում։ Ու դա ոչ ոք չի կարող անել մեկ ուրիշի համար։ Մարդը սովորաբար զգում է, երբ օգնության կարիք ունի։ Բայց միշտ չէ, որ պատրաստ է դա ընդունել ու դրա մասին բարձրաձայն խոսել։ Ահա թե ինչու համոզելով հոգեբանի մոտ բերելը չի աշխատում։ Այո, լինում են դեպքեր, երբ մարդը սկզբում գալիս է «ուրիշների ասելով», բայց որոշ ժամանակ անց սկսում է տեսնել արժեքը, վստահում է մասնագետին, բացվում է, և այստեղ իրական պրոցեսը սկսվում է։
Հոգեբանին ընտրելը հեշտ չէ։ Դա մի մարդու ընտրություն է, ում պիտի կարողանաս վստահել ու ում ներկայությամբ՝ բացվել, չամաչել, հուզվել, վերհիշել բաներ, որոնք շատ քիչ մարդ գիտի։ Ու այդ ամենի հետ միասին զգալ, որ քեզ չեն դատում, չեն ուղղում, չեն պարտադրում։
Հոգեբան ընտրելիս առաջին կարևոր հարցը, որին պետք է պատասխանել՝ այդ մարդը հոգեբա՞ն է, թե՞ իրեն այդպես է ներկայացնում։ Սա կարող է հնչել որպես տարրական հարց, բայց այսօր, ցավոք, կարևոր է։ Նախքան այցելությունը կամ առաջին այցի ժամանակ պետք է հստակեցնել՝
- Ունի՞ ակադեմիական կրթություն հոգեբանության կամ խորհրդատվության ոլորտում
- Ի՞նչ որակավորումներ է ստացել
- Քանի՞ ժամ է անցել անհատական թերապիա (կամ անհատական թերապիա անցե՞լ է, թե ոչ)
- Աշխատե՞լ է արդյոք նմանատիպ խնդիրների հետ
- Անցնու՞մ է սուպերվիզիա
- Հաճա՞խ է մասնակցում վերապատրաստումների, աճո՞ւմ է որպես մասնագետ
Սրանք հարցեր են, որոնցից պետք չէ ամաչել։ Իսկ եթե մասնագետը խուսափում է այս հարցերին պատասխանելուց, գուցե հենց դա էլ այն պատասխանն է, որ փնտրում էիք իր դեպքում։
Հանդիպումների ընթացքում պետք է ուշադրություն դարձնել՝
- լսո՞ւմ է ձեզ մասնագետն առանց ընդհատելու
- հաճա՞խ է վերադառնում իր կյանքի պատմություններին, հայտնում իր կածիքները, թե՞ կենտրոնում դուք եք
- գնահատականներ տալի՞ս է, դատո՞ւմ է, թե՞ պահպանում է չեզոքություն
- կա՞ն վիրավորող կամ խրատական արտահայտություններ
- հարգու՞մ է ձեր սահմանները՝ ժամանակի, տարածության, որոշումների
Թերապիան այն տարածքն է, որտեղ դուք պիտի կարողանաք լինել այնպիսին, ինչպիսին կաք՝ առանց վախերի ու կասկածների։
Սա շատ անձնական ապրում է, և այցելուն զգում է, երբ մի բան այն չէ։ Առաջին կամ երկրորդ հանդիպումից հետո հարցրեք ձեզ․
- Հանգի՞ստ էի արդյոք նրա ներկայությամբ
- Կարողացա՞ նայել աչքերի մեջ
- Հանդիպումից հետո չե՞մ զգում ինձ վատ, դատված, ամոթի զգացումով
- Ուզու՞մ եմ վերադառնալ
Եթե հստակ «ոչ» է կամ լուռ հրաժարվում է, գուցե արժի փնտրել մեկ այլ մասնագետի։ Սա անձնական հարաբերություն է, և ճիշտ հարաբերությունների դեպքում արդյունքը երկար սպասել չի տա։ Հարաբերությունն է թերապիայի հիմքը։ Ու եթե չկա վստահություն, չկա աշխատանք։
Ցավոք, երբեմն գիտակցումը ուշ է գալիս, և սխալ մասնագետը հասցնում է վնասել այցելուին՝ ավելի բարդացնելով հետագա ապաքինումն ու այլ մասնագետի դիմելը կամ նրա հետ աշխատելը։ «Մի վնասիր» սկզբունքն ավելի, քան կարևոր է, և ինչպես բժշկական սխալը կարող է վատթարացնել առողջական վիճակը, այնպես էլ սխալ հոգեբանը կարող է խորացնել խնդիրները։
Մարդը չի գալիս հոգեբանի մոտ պարզապես լուծումներ գտնելու, որևէ կոնկորետ խնդրի համար խորհուրդներ լսելու։ Եթե մարդը գալիս է՝ ակնկալելով արագ լուծումներ, սպասելով, որ մասնագետը մեկ-երկու կանի և ամեն ինչ կհարթվի կամ կբուժվի, գալիս է հստակ հարցի պատասխան ստանալու ցանկությամբ, մեծ հիասթափություն է ապրում, քանի որ թերապիան այս ամենը չի տալիս։ Հոգեբանի սենյակն այն տարածքը չէ, որտեղ մարդուն ուղղում են կամ լուծումներ պարտադրում։ Այնտեղ ձեզ չեն ասում՝ ինչ անել։ Այնտեղ ձեզ հետ խոսում են ու ձեզ լսում են այնքան, մինչև դուք ինքներդ սկսեք հասկանալ՝ ինչու եք վարվում այս կամ այն կերպ, ինչու եք ունենում այս կամ այն խնդիրը, ինչու չեք գտնում լուծումներ։ Թերապիան ինքնավերլուծության, ինքնաբացահայտման, սեփական ուժեղ կողմերի ու ռեսուրսների դուրսբերման, սեփական լուծումները գտնելու համար է։ Լուծումներ, որոնք արդիական են հենց ձեզ համար և կգոհացնեն հենց ձեզ՝ կյանքի ու հանգամանքների տվյալ իրավիճակում։
Հոգեթերապևտիկ հանդիպումները իրականացվում են գաղտնիության սկզբունքով, հոգեթերապևտն իրավունք չունի որևէ ձևով հրապարակելու կամ տարածելու այն տեղեկությունները, որոնք վերաբերում են այցելուին։ Գաղտնիությունը խախտվում է միայն երկու դեպքում․ երբ կա ինքնավնասման կամ այլ մարդկանց վնասելու վտանգ։ Այդ մասին հոգեբանը տեղեկացնում է այցելուին առաջին հանդիպման ընթացքում։
Առհասարակ կոմպետենտ հոգեբանը աշխատում է էթիկական կոդեքսի ու կանոնների սահմաններում, որոնց թվում են կոնֆիդենցիալության ու գաղտնիությանը կանոնը, կոմպետենտության, պատասխանատվության, չվնասելու սկզբունքը, հարգանքի ու խտականության բացառման կանոնը, անկեղծության սկզբունքը և այլն։
Հանդիպումների քանակն ու աշխատանքի տևողությունը կախված է նրանից, թե այցելուն ինչ արդյունքների է ցանկանում հասնել հոգեբանի հետ աշխատանքի արդյունքում։ Սովորաբար դրական փոփոխություններ լինում են արդեն առաջին հանդիպումներից։ Իրականում, և՛ փոփոխությունների մասշտաբը, և՛ դրանց խորությունը այցելուի ընտրությունն է: Առաջին արդյունքները զգալու և ամրապնդելու համար 6-10 հանդիպումը կարող է բավարար լինել, իսկ ավելի խորը փոփոխությունների համար կարող է պահանջվել ամիսների և տարիների աշխատանք: Շատ կարևոր է առաջ շարժվել՝ ելնելով այցելուի անհատական հայցից և տեմպից, ուստի այստեղ «ընդհանուր» պատասխան չի կարող լինել։
Հոգեթերապևտիկ աշխատանքին չափահաս այցելուն մասնակցում է մենակ։ Անգամ եթե այցելուն լիովին վստահում է իր կողակցին, ծնողին, ընկերոջը կամ այլ մեկին, երրորդ անձի ներկայությունը հանդիպմանը չի նախատեսվում։ Խոսքը չի վերաբերում զույգային թերապիային կամ խորհրդատվությանը, երբ զույգը միասին է մասնակցում հանդիպումներին։
Ըստ հոգեբանական պրակտիկայի էթիկական նորմերի, նույն մասնագետի չի կարող աշխատել բարեկամների, ընկերների, մոտ ծանոթ-հարազատների հետ միաժամանակ։ Նման դեպքերում ձեր հոգեբանը ձեր ընտանիքի անդամի կամ մտերիմի համար կառաջարկի մեկ այլ կոմպետենտ մասնագետի։ Բացառություն կարող են կազմել զույգային, ընտանեկան թերապևտները, երբ աշխատանքն ի սկզբանե տարվում է զույգի կամ ամբողջ ընտանիքի հետ։
Փոփոխությունները, ներքին մտորումները և աճը ժամանակ են պահանջում։ Թերապիայի գործընթացը սկսվում է հանդիպման ընթացքում, բայց չի ավարտվում հանդիպումից անմիջապես հետո: Եվ հանդիպումների արանքում պրոցես է գնում, որը շտապեցնել չի կարելի։ Կարող են լինել ավելի հաճախակի հանդիպումներ, եթե այցելուն գտնվում է սուր սթրեսի կամ ճգնաժամի մեջ: Կարող է նաև այնպես լինել, որ որոշ ժամանակ անց հանդիպումները դառնան 2 շաբաթը մեկ , հետո՝ ամիսը մեկ։ Բայց դա վերաբերում է երկարատև թերապիային և որոշվում է անհատապես։
60 րոպեն պատահական չի ընտրված. իրականում թերապիան ինքնին սովորաբար տևում է 50 րոպե, մնացած ժամանակն ավելի շատ կազմակերպչական պահերի համար է։ Ապացուցված է, որ մեր ուղեղը (և՛ թերապևտի, և՛ այցելուի) կարող է բավականաչափ կենտրոնացված մնալ ու աշխատել միայն այդքան ժամանակի ընթացքում, քանի որ հսկայական աշխատանք է կատարում (վերլուծում ու ապրում նախկին փորձառությունը, վերականգնում հուշերը, վիշտը, սթրեսը և այլն), և ուղեղը պարզապես սկսում է հոգնել և այլևս չի կարող բավարար արդյունավետ աշխատել:
Պարտադիր չէ, որ հոգեթերապիայի յուրաքանչյուր հանդիպումից հետո այցելուն ունենա միայն հաճելի հույզեր։ Հոգեթերապիան այնպիսի պրոցես է, որը կարող է առաջացնել շատ տարբեր զգացմունքներ: Հանդիպումների ընթացքում այցելուն կարող է դիպչել բարդ թեմաների, ցավոտ հիշողությունների, ինչը երբեմն հանգեցնում է բացասական հույզերի կամ սթրեսային վիճակի: Պետք է պատրաստ լինել որոշակի աշխատանք կատարելու՝ վերլուծելու և խոսելու տհաճ թեմաներից։ Կարևոր է հասկանալ, որ նման զգացմունքները կարող են լինել ապաքինման և փոփոխության գործընթացի մի մասը:
Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների ու դեռահասների դեպքում հոգեբանի աշխատանքի էթիկան ենթադրում է գաղտնիություն։ Երեխայի հետ հանդիպումների բովանդակությունը, երեխայի ասածները, պատմածները գաղտնի են։ Հոգեբանը պարտավոր է ծնողին պարբերաբար տեղեկացնել աշխատնաքի ընթացքի մասին, փոխանցել որոշ տեղեկություններ, որոնք կարևոր են, որ ծնողը իմանա, քննարկել ծնողի կողմից հնարավոր անելիքները՝ ի նպաստ երեխայի խնդիրների լուծման, սակայն ոչ այն, թե ինչ է ասել երեխան։
Ծնողական խորհրդատվության հանդիպումներին երեխաների ներկայության կարիքը չկա, քանի որ հանդիպման ընթացքում քննարկվում են երեխայի այս կամ դժվարության, խնդրի, առանձնահատկության կամ վարքի վերաբերյալ ծնողների արձագանքները, հնարավոր մոտեցումները, բարդ իրավիճակների հաղթահարման արդյունավետ մեթոդները, ծնող-երեխա առողջ և ամուր կապի ամրապնդմանն ուղղված ռազմավարություններ։ Այդ հանդիպումների ընթացքում ծնողը և մասնագետը կարող են միասին գնահատել՝ արդյոք կա՞ երեխայի հետ առանձին անհատական աշխատանքի կարիք, թե աշխատանքը կտարվի ծնողական խորհրդատվության ձևաչափով միայն՝ ծնողի և հոգեբանի միջև։
Կախված երեխայի հետ կապված ծնողներին հուզող հարցերից և այն հայցից, որոք դիմել են հոգեբանի օգնությանը, կարող է իրականացվել ինչպես մեկ հանդիպում, այնպես էլ ավելի երկարատև խորհրդատվական աշխատանք։
Անհրաժեշտության դեպքում, ծնողական խորհրդատվության հանդիպումներին կարող են ծնողներից բացի մասնակցել նաև երեխայի դաստիարակության գործընթացում անմիջականորեն ներգրավված այլ անձինք․ դայակը, տատիկը, պապիկը և այլք։
Դեղորայք նշանակել (հանել, փոխել) կարող է միայն բժիշկը՝ հոգեբույժը, նյարդաբանը, այլ որակավորված բժիշկ։ Հոգեբանը կարող է նկատել ընդհանուր կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ և խորհուրդ տալ դիմել համապատասխան բժիշկի զուգահեռ դեղորայքային բուժում ստանալու համար։ Հոգեբանը կարող է քննարկել դեղորայքային բուժման արդյունավետությունը այցելուի և բժիշկի հետ։
Լոգոպեդական ծառայություն ստանալու համար հստակ տարիք չկա, քանի որ խոսքային խնդիրները կարող են նկատվել ինչպես խոսքի ձևավորման վաղ փուլերում, այնպես էլ ավելի ուշ՝ արդեն ձևավորված խոսքի ժամանակ: Հետևաբար առաջին իսկ անհանգստության դեպքում դիմեք մասնագիտական խորհրդատվոիւթյան:
Խոսքային խնդիրների հաղթահարումը պայամանավորված է մի շարք գործոններով՝ խոսքային խնդրի տեսակով և արտահայտվածության աստիճանով, երեխայի տարիքով, անհատական առանձնահատկություններով, արտաբերական ապարատի կառուցվածքային առանձնահատկություններով, ուղեկցող հիվանդություններով, եթե այդպիսիք կան, հանդիպումների հաճախականությունից, և իհարկե մասնագետ-երեխա-ծնող սերտ համագործակցությամբ: Այնպես որ այս հարցին հնարավոր չէ ստույգ պատասխան տալ։
Կան մի քանի կետեր, որոնք կարող են անհանգստության ազդակ լինել և երբ ցանկալի է դիմել մասնագետի խորհրդատվության։ Եթե երեխան․
-12 ամսականում չի արձագանքում անվանը, չի կարողանում մատնացույց անել առարկաներ,
– 18 ամսականում չունի ակտիվ բառապաշար/առնվազն 8 բառ/
– 2 տարեկանում չունի ֆրազային խոսք, բառերի քանակը 50-ից քիչ է
-2,5 տարեկանում չի կազմում պարզ նախադասություններ
ապա խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի խորհրդատվության։
Տղա և աղջիկ երեխաների մոտ խոսելու տարիքի տարբերությունը, վիճակագրական տվյալների համաձայն, տարբեր է․ տղա երեխաների մոտ խոսքը կարող է սկսել զարգանալ մի փոքր ավելի ուշ, քան աղջիկ երեխաների մոտ, սակայն այդ տարբերությունը միջինում ընդամենը 1,5-2 ամիս է։ Այնպես որ այս պնդումը կարող ենք լուրջ չընդունել։ Եթե երեխայի մոտ իր հասակակիցների համեմատ նկատում եք խոսքային դժվարություններ կամ խնդիրներ, միանշանակ դիմեք լոգոպեդի խորհրդատվության։











