Դիագնոստիկ խորհրդատվությունը, որպես կանոն, լինում է ընդհանուր խորհրդատվության կամ թերապիայի առաջին հանդիպումներից մեկը, որի նպատակն է հավաքել տեղեկատվություն (անամնեստիկ տվյալներ), հասկանալ այցելուի հայցը և որոշել հետագա աշխատանքի պլանը։ Դիագնոստիկ աշխատանքը կարող է տևել նաև մեկ հանդիպումից ավել։
Կարևոր է տարբերակել այն «ախտորոշում դնելուց», քանի որ հոգեբանները ախտորոշում դնելու իրավասություն չունեն։
Դիագնոստիկ խորհրդատվության նպատակներն են․
- Այցելույի հայցի հստակեցում․ հաճախ մարդիկ դիմում են հոգեբանի չունենալով հստակ ձևակերպում, թե ինչ օգնության կարիք ունեն, օրինակ «ամեն ինչ ձեռքիցս գնում է» կամ «սթրեսի մեջ եմ»։
- Հոգեհուզական վիճակի դիտարկում, գնահատում՝ տրամադրության, վարքի, մտածողության, անհանգստության մակարդակի, գերհոգնածության նշանների, դեպրեսիվ վիճակի նշանների և այլն։
- Աշխատանքի արդյունավետության կանխատեսում․ մասնագետը գնահատում է, արդյոք կարող է օգնել այցելուին իր կոմպետենտության շրջանակներում, թե արժե խորհուրդ տալ մեկ այլ նեղ մասնագիտացված հոգեբանի (կախվածություններ և այլն) կամ ուղղորդել հավելյալ ախտորոշման այլ մասնագետի մոտ (հոգեբույժի կամ նյարդաբանի):
Դիագնոստիկ խորհրդատվության ժամանակ կիրառվող մեթոդներն են՝
- Հարցազրույցի մեթոդ, ակտիվ լսողություն
- Ստանդարտացված թեստեր (տագնապայնության մակարդակներ, դեպրեսիայի սանդղակներ և այլն)
- Պրոյեկտիվ տեխնիկաներ
- Դիտում (վարքագծի, խոսքի, ժեստերի, միմիկայի, ռեակցիաների)
Դիագնոտիկ խորհրդատվությունը պահանջում է նրբանկատություն և զգուշավորություն․ կարևոր է խուսափել պիտակավորող տերմինաբանությունից, «ախտորոշիչ» ձևակերումներ տալուց, ցանկալի է բացատրել այցելուին, որ նա ևս չտրվի այդ գայթակղությանը։ Սա վստահելի հարաբերությունների և ապագայում հաջող աշխատանքի հիմքն է։
Դիագնոստիկ այցի համար կարող եք թողնել հայտ ստորև կոճակով կամ զանգահարել +374 94 223 224 հեռախոսահամարով։ Մեր կենտրոնի համակարգողը կօգնի մի քանի րոպեում կողմնորոշվել, թե «Լիբրայի» մասնագետներից ով կարող է օգնել ձեր հայցով կամ խնդրով, ապա հնարավոր ամենասեղմ ժամկետում կառաջարկի հանդիպման օրն ու ժամը։

