Դեռահասության շրջանը յուրահատուկ փուլ է՝ լի զգացմունքային փոթորիկներով, ինքնության որոնումներով և շրջապատի ազդեցության զգայունությամբ։ Այս փուլում պատանիներն ամենից շատ են զգում աջակցության և լսված լինելու կարիքը։
Թերապևտիկ աշխատանքը դեռահասների հետ ուղղված է օգնելու նրանց հասկանալ իրենց հույզերը, հաղթահարելու տագնապներն ու դժվարությունները, ձևավորելու կայուն ինքնագնահատական և առողջ փոխհարաբերություններ ընտանիքում և ընկերների հետ, ինչպես նաև անդրադառնալ այն բոլոր անհատական դժվարություններին, որոնք դեռահասի համար կարող են էական լինել կյանքի այդ շրջանում։
Դեռահասների հետ թերապիայի ընթացքում կիրառվում են տարբեր մեթոդներ․
- խաղային թերապիա,
- արտ-թերապիա,
- հեթիաթաթերապիա,
- խոսքային թերապիա և այլն։
Ինչպե՞ս է անցնում դեռահասների հետ թերապիան․
Առաջին հանդիպումը իրականացվում է ծնողի/ների հետ՝ առանց դեռահասի, որտեղ հավաքաքրվում է անհանգստացնող հայցի կամ խնդրի վերաբերվող մանրամասն տեղեկություն և սահմանվում է աշխատանքի նպատակը։ Առաջին հանդիպումը կարող է իրականանլ նաև դեռահասի ներկայությամբ, եթե ծնողները պատրաստ են կիսել իրենց անհանգստացնող բոլոր հարցերը դեռահասի ներկայությամբ։ Դեռահասների հետ թերապիայի կարևոր մաս է կազմում եռակողմ հանդիպումը՝ ծնողներ-դեռահաս-հոգեբան։ Այնուհետև սկսվում են դեռահասի հետ անհատական հանդիպումները, սովորաբար շաբաթական մեկ անգամ, 50-60 րոպե տևողությամբ։ Թերապևտիկ աշխատանքն ընթանում է արդյունավետ, եթե դեռահասն ունի ցանկություն մասնակցելու թերապևտիկ աշխատանքին, իսկ ծնողները բավարար ներագրավվածություն՝ օգնելու իրենց երեխային։ Դեռահասների թերապիան ենթադրում է հոգեբանի պարբերական կապ և հանդիպումներ ծնողների հետ, քանի որ վերջիններս ևս ունեն անելիքներ դեռահասի հոգեկան բարեկեցությանը նպաստելու համար հոգեթերապևտիկ սենյակից դուրս։
Կախված խնդրի առանձնահատկություններից, թերապևտիկ ընթացը կարող է տարբեր տևողություններ ունենալ։
Ինչպիսի՞ խնդիրներով են դիմում դեռահասների թերապիային․
- Տագնապ, հուզական անկայունություն, ճնշվածություն, դյուրագրգռություն
- Սոցիալական մեկուսացում, վստահության խնդիրներ, ընկերական հարաբերությունների բարդություններ
- Ինքնության փնտրտուքներ, սեռական կողմնորոշման հետ կապված հարցեր
- Սեփական մարմնի ընկալման դժվարություններ, ցածր ինքնագնահատական
- Ծնողների կամ ընտանիքի անդամների հետ բարդ հարաբերություններ
- Տրավմատիկ իրադարձություններից հետո հարմարման դժվարություններ (բաժանում, կորուստ, բռնություն և այլն)
- Տրամադրության պարբերական տատանումներ
- Ինքնավնասում, ինքնասպանության միտքներ կամ փորձեր
- Սննդային վարքի խանգարումներ
- Կպչուն գործողություններ, սևեռուն մտքեր
- Կախվածություններ (ցանկացած օբյեկտից կամ նյութից)
- Եվ բոլոր այն հարցերով, որոնք խոչընդոտում են դեռահասի բնականոն և բարեկեցիկ կենսագործունեությունը
Եթե նկատել եք վերոնշյալ խնդիրներից մեկը կամ մի քանիսը ձեր դեռահասի մոտ, որոնք կան արդեն տևական ժամանակ կամ ազդում են դեռահասի / ընտանիքի կյանքի որակի վրա, անպայման դիմեք հոգեբանի։ «Լիբրա» կենտրոնում դեռահասների թերապիա իրականացնում է մի քանի մասնագետ։ Կարող եք «Մասնագետներ» բաժնում ընտրել «ԵՐԵԽԱՆԵՐ» ենթաբաժինը, ծանոթանալ մասնագետներին և ապա գրանցվել ստորև կոճակի օգնությամբ կամ զանգահարելով +374 94 224 223 հեռախոսահամարով։ Եթե դժվարանաք ընտրել մասնագետին, մեր կենտրոնի համակարգողը կօգնի կողմնորոշվել, ապա հնարավոր ամենասեղմ ժամկետում կառաջարկի հանդիպման օրն ու ժամը։

