Մի օր դու կդադարես նեղսրտել և ինչ-որ մեկին անընդհատ որևէ բանն ապացուցել։
⠀
Կնայես աշխարհին ժպիտով, այն աշխարհին, որ բազում տարօրինակություններ ունի, մի քիչ էլ «ծուռ» է։
⠀
Չես շտապի դուր գալ մարդկանց, անընդհատ խորհուրդներ տալ ու ընդունել, չես շտապի դատավոր դառնալ կամ դատապարտվել տարբեր իրավիճակներում։
⠀
Կդադարես պատասխանել այն մարդկանց զանգերին, ովքեր վաղուց չեն հետաքրքրում ու զարմացնում։ Ավելի շատ կնայես երկնքին, քան կհետաքրքրվես նրանով, թե ով ինչով է զբաղված ու ինչպես է ապրում։
⠀
Կհիշես այն ամենն ինչն ամենինց շատ է քեզ ոգեշնչում։ Անիմաստ ներողություններ չես խնդրի, ես վիճի անիմաստ, ժամանակ չես ծախսի անհետաքրքիրի վրա․․․
⠀
Ու կգտնես մեծ հանգստություն, կբացահայտես նոր բաներ, որոնք նախկինում երբեք չէր էլ նկատել։ Գուցե, որովհետև զբաղված էիր անկարևոր մարդկանցո՞վ, նրանց գոհացնելո՞վ, կամ գուցե՞, ուրիշների սպասումներն արդարացնելով։
⠀
Ներքին հարմարավետությունն ամենաթանկն է։ Ավելի թանկ քան ցանկացած ժամանակավոր մարդկանց անվերջ գոհացնելն ու դժգոհ մնալը։
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




