Ներածություն
Մեր կայքում հայտարարված ծառայությունները (հոգեբանի կամ լոգոպեդի խորհրդատվություն, դասընթաց, սեմինար, միջոցառում, այլ ծառայություն) ենթադրում են դրանց դիմաց վճարում բանկային փոխանցման միջոցով (մեր կայքի առցանց վճարման համակարգի միջոցով):
Նախապես կատարած վճարումը ամրագրում է Ձեր հանդիպումը մասնագետի հետ կամ ձեր տեղը դասընթացին/սեմինարին։ Ձեր վճարումը մենք ընդունում ենք՝ որպես մեր ծառայությունից օգտվելու կամ միջոցառմանը մասնակցելու Ձեր մտադրության լրջության ապացույց և Ձեր հանդիպման կամ մասնակցության ամրագրում։
Պայմաններ և ժամկետներ
Եթե հոգեբանի կամ լոգոպեդի մոտ այցի համար կատարված վճարումից հետո Դուք ինչ-ինչ պատճառներով չեք կարող գալ հանդիպման (կամ բերել հանդիպման ձեր անչափահաս երեխային), ապա վճարման հետ վերադարձ հնարավոր չէ։ Անհաղթահարելի / անհետաձգելի օբյեկտիվ պատճառներով չեղարկման դեպքում վճարումը կտեղափոխվի հաջորդ հանդիպման համար։ Առանց հիմնավորման / օբյեկտիվ պատճառների չեղարկման կամ բացակայության դեպքում գումարը հետ չի վերադարձվում։ Սա ընդունված քաղաքականություն է նմանատիպ ծառայությունների դեպքում. Ձեզ համար հանդիպումը սկսվում է կոնկրետ օրը, իսկ մեզ / մասնագետի համար՝ շատ ավելի վաղ, և ենթադրում է թիմի ջանքեր, մասնագետի պահած ժամ, նախապես արված ծախսեր։ Ձեր չեղարկումը անհնար է դարձնում կարճ ժամկետում Ձեր փոխարեն այլ այցելուի գրանցումը տվյալ մասնագետի մոտ։
Դասընթացների կամ սեմինարների մասնակցության համար վճարումից հետո չեղարկման դեպքում գումարը ենթակա է վերադարձման դասընթացի կամ սեմինարի մեկնարկից 10 օր առաջ և 10% պահումով։ Դասընթացի կամ միջոցառման մեկնարից 9 և պակաս օր առաջ չեղարկելու դեպքում կամ դասընթացի մեկնարկից հետո գումարը ենթակա չէ հետ վերադարձի։ Սա ընդունված քաղաքականություն է նմանատիպ ծառայությունների դեպքում. Ձեզ համար դասընթացը կամ միջոցառումը սկսվում է կոնկրետ օրը, իսկ մեզ համար՝ շատ ավելի վաղ, և ենթադրում է մեր թիմի նախախատրաստական զգալի ջանքեր և կազմակերպության կողմից արված նախնական ծախսեր։ Ձեր չեղարկումը անհնար է դարձնում կարճ ժամկետում Ձեր փոխարեն այլ մասնակցի ներգրավումը։
Եթե մեր ծառայությունից օգտվելը անհնարին է դարձել մեր պատճառով, ապա բոլոր վճարված գումարները ենթակա են ամբողջությամբ հետ վերադարձի։
Վերադարձի եղանակ
Մեր հաշվեհամարին կատարված վճարման չեղարկման դեպքում գումարը հետ կփոխանցվի 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում այն դրամային հաշվեհամարին, որը Դուք մեզ կտրամադրեք: Այլ եղանակով (քարտին, կանխիկ, այլ) գումարը հնարավոր չէ հետ վերադարձնել։
Վճարված գումարի առկախում և օգտագործում
Մեր ծառայությունից օգտվելու Ձեր անհնարինության դեպքում Դուք նաև կարող եք առկախել վճարած գումարը (նախապես գրավոր մեզ տեղեկացնելով) և հետագայում օգտվել նույն ծառայությունից կամ վճարված գումարի չափով որևէ այլ ծառայությունից։
