Այսօր որդիս ինձ շփոթության մեջ գցեց․ նախաճաշին հարցրեց ինձ՝ ինչ կյանքի դասեր եմ քաղել 40-ամյակիս շեմին: Դրան հետևեց երկար մտերմիկ զրույց (այն, ինչ երկուսս էլ շատ ենք սիրում): Իհարկե, քաղել եմ, ու դրանք այնքան էլ օրիգինալ չեն, բայց իմն են, ու բավականաչափ հետաքրքիր են, որ գրեմ դրանց մասին:
⠀
🔹Ամենաանհեռանկար գործը նպատակադրված ինքնազարգացմամբ ու ինքնակատարելագործմամբ զբաղվելն է: Պետք է զբաղվել սիրած գործով: Հենց դա է վերափոխում մարդուն: Եթե չկա սիրած գործ, ուրեմն պետք է ուղղակի ինչ-որ գործով զբաղվել, հենց այդպես էլ կգտնվի սիրածը:
⠀
🔹Որպեսզի կյանքում հաջողության հասնել, պարտադիր չէ լինել ամենախելացին, տաղանդավորը, ուժեղը, արագը: Բավական է իմանալ սեփական ուժեղ կողմերն ու կարողանալ ներմուծել դրանք առօրյա կյանք: Եվ հանգիստ խոսել թույլ կողմերից, դրանք կան, և ինչ-որ պահի մենք ստիպված ենք դրանց դեմ առ դեմ դուրս գալ:
⠀
🔹Կարևոր է շրջապատել մեզ լավ մարդկանցով, ովքեր կարող են օգնել ու աջակցել: Ինքն իրենով մարդը քիչ կարևություն ունի, բայց «մերոնցական» մարդկանցով շրջապատված՝ նա ուժեղ ու հզոր է: Իսկ «օտարների» շրջապատում նա աստիճանաբար դառնում է զրո․․․
⠀
🔹Հույժ կարևոր է սովորել վերականգնվել: Ուժասպառ արված ձիուն չեն սատկացնում, նա ուղղակի մնում է ուժասպառ՝ անընդունակ սիրելու, ուրախանալու, զարգանալու:
⠀
🔹Պետք չէ սպասել կոնկրետ մարդուց այն, ինչ նա ի վիճակի չէ քեզ տալ: Այս սպասման մեջ կարող է մի ամբողջ կյանք անցնել, իսկ կյանքն ավելի լավ է օգտագործել ավելի կարևոր բաների համար:
⠀
🔹Գալիս է մի պահ, երբ պետք է ինքդ քեզ ծնող դառնաս, որպեսզի սովորես հոգ տանել քո մասին, խղճալ քեզ, գովել, երես տալ․․․ Լինում են պահել, երբ դա կարող ես անել միայն դու: Ու տարեց տարի ավելի հաճախ:
⠀
🔹Բոլոր վեպերում մեզ փորձում են համոզել, որ ռոմանտիկ սերը կյանքի իմաստն է: Դա այդպես չէ: Որքան շուտ մենք դա հասկանանք ու սկսենք փնտրել կյանքի այլ իմաստներ, այնքան շուտ կգտնենք հա՛մ իմաստ, հա՛մ սեր:
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




