2 մոդուլ
Երկու լիարժեք մոդուլ՝ տեսական գիտելիքով և գործնական աշխատանքով
20+20 ժամ
20 ժամ տեսական և 20 ժամ գործնական աշխատանք
4-րդ խումբ
Արդեն երեք խումբ հաջողությամբ ավարտել են դասընթացը
Մասնակցության հավաստագիր
Տրվում է միայն լիարժեք մասնակցության դեպքում

Դասընթացը նախատեսված է դեռահասների հետ աշխատող պրակտիկ հոգեբանների, հոգեբանության ոլորտի սկսնակ մասնագետների, 4-րդ կուրսի ուսանողների և մագիստրոսների համար։

Դասընթացը մշակել և վարում է մանկական հոգեբան, ԵՊՀ դասախոս, դասընթացավար, «Լիբրա» հոգեբանական կենտրոնի հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը՝ հիմնվելով երեխաների, դեռահասների և ծնողների հետ 15 տարիների հոգեբանական աշխատանքի, Հայաստանում և Եվրոպայում իրականացրած ուսումնասիրությունների և մասնագիտական փորձառության վրա։

Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր (միայն լիարժեք մասնակցած անձանց)։

Դասընթացն իրականցվում է երկու մոդուլով։ ՄՈԴՈՒԼ 1-ին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ ՄՈԴՈՒԼ 2-ին՝ միայն ՄՈԴՈՒԼ 1-ը ավարտած մասնակիցները։

Դասընթացը կվարի

ՄՈԴՈՒԼՆԵՐ

  • Դեռահասների հետ հոգեբանական աշխատանքի մեթոդաբանությունը
  • Ինչպես կազմակերպել և իրականացնել առաջնային զրույց դեռահաս այցելուի ծնողի հետ
  • Ծնողներ-դեռահաս-հոգեբան եռակողմ հանդիպման հիմնաքարային կետերը
  • Տարբեր հոգեբանական դժվարություններ ունեցող դեռահասների հետ աշխատանքի ընթացքի կազմակերպմանը
  • Ծնողավարման հիմնարար սկզբունքները դեռահասների հետ աշխատանքի ընթացքում
  • Ծնողների հետ համագործակցության ընդլայնված հմտություններ
  • Դեռահասների հոգեբանական դիմադրությունը և դրա հաղթահարման մեխանիզմները
  • Ինքնաընկալման և ինքնաընդունման դժվարություններ դեռահասության փուլում
  • Դեռահասների վարքային և հուզական դժվարությունների հետ աշխատանք
  • Հոգեբանական միջամտությունը տրավմայի դեպքում
ՄՈԴՈՒԼ 1

75000 դրամ

ՄՈԴՈՒԼ 2

95000 դրամ

ԵՐԿՈՒ մոդուլը միասին

170000 դրամ