2 օր
Երկօրյա ինտենսիվ միայն հոգեբանների համար երկու ամբողջ օրով
12 ժամ
Դասընթացի ընդհանուր տևողությունը / կրթական ժամերը (ընդմիջումները չհաշված)
2 դասընթացավար
Իրենց ոլորտի լավագույն ու հայտնի մասնագետներ՝ 15 տարվա փորձով ծնողների հետ աշխատանքում
Մասնակցության հավաստագիր
Տրվում է միայն լիարժեք մասնակցության դեպքում

Դասընթացը նախատեսված է պրակտիկ հոգեբանների, հոգեբանության ոլորտի սկսնակ մասնագետների, 4-րդ կուրսի ուսանողների և մագիստրոսների համար։

Դասընթացի ընթացքում կազմակերպվում են քննարկումներ, դերային խաղեր, իրականացվում են տարբեր գործնական առաջադրանքներ, որոնք հիմնված են դասընթացավարների՝ ծնողների հետ աշխատանքի բազմամայա փորձի վրա։

Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր (միայն լիարժեք մասնակցության դեպքում)։

Բոլոր մասնակիցները, որպես նվեր, կստանան դասընթացավարներ Լուսինե Աղաբեկյանի և Արմինեի Վարդանյանի հեղինակած գրքերը, որոնք բոլորը կիրառելի են ծնողների, ինչպես նաև երեխաների և դեռահասների հետ աշխատանքում։

Երկօրյա ինտենսիվ

Մայիսի 24 և 25

Ահա յուրաքանչյուր օրվա ծրագիրը

 

  • Սեսսիա 1 – 10։00-12։00
  • Սուրճի ընդմիջում (տեղում) 
  • Սեսսիա 2 – 12։30-14։30
  • Ճաշի ընդմիջում*
  • Սեսսիա 3 – 15։30-17։30
*Ճաշի ընդմիջումը ներառված չէ արժեքի մեջ։
Մոտակայքում առկա են սրճարաններ և արագ սննդի կետեր։

Դասընթացը կվարեն

ԹԵՄԱՆԵՐ

  • Ծնողների հետ աշխատանքի նպատակները և սկզբունքները

Այս սեսիայի ընթացքում խոսելու ենք այն մասին, թե ինչու է կարևոր աշխատել ծնողների հետ, ինչ առանձնահատկություններ ունի հենց ծնողների հետ հոգեբանի աշխատանքը և ինչ էթիկական նորմեր ու սկզբունքներ են կիրառվում։

  • Ծնողավարում հիմնական հասկացություններն ու մոտեցումները

Այս սեսիայի ընթացքում կդիտարկենք ծնողավարման վերաբերյալ տարբեր սահմանումները, կքննարկենք ծնողավարման վերաբերյալ ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև անդրադարձ կարվի դրական և գիտակցված ծնողավարման առանցքային սկզբունքներին։

  • Ծնողների հետ խմբային աշխատանքի առանձնահատկությունները

Այս բաժնում մասնակիցներին կներկայացվեն ծնողների հետ կազմակերպվող խմբային աշխատանքի հնարավոր ձևաչափերը, ծնողական խմբերի վարման առանձնահատկություն-ները, խմբային հանդիպման կառուցվածքը և հիմնական փուլերը։

  • Ծնողների հետ աշխատանքի անհատական ձևաչափերը

Խոսվելու է ծնողների հետ անհատական աշխատանքի կազմակերպման մասին, քննարկելու ենք ծնողների հետ հոգեկրթություն, հոգեախտորոշում, հոգեբանական խորհրդատվություն իրականացնելու առանձնահատկությունները։

  • Առաջին հանդիպում ծնողի / ծնողների հետ

Քննարկվելու են ծնողի/ծնողների հետ առաջին հանդիպման կազմակերպումը, մեկ և երկու ծնողների հետ դրա կազմակերպման տարբերությունները, ինչպես նաև դիտարկվելու է առաջին հանդիպման ընթացքում ծնողների հետ իրականացվող ծնողական հարցաթերթի մի քանի օրինակներ։

  • Ծնողական խորհրդատվություն կառուցվածքը, փուլերը

Վերջին հանդիպմանը կքննարկվեն ծնողական խորհրդատվության էությունը, կառուցվածքը, հիմնական փուլերը, հոգեթերապևտի արձագանքման հիմնական հմտություններն ու մեթոդները։ Այս հատվածում կամփոփվի ողջ դասընթացն ու անդրադարձ կկատարվի մասնակիցների բոլոր հարցերին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ վաղ գրանցման զեղչը (49,000 դր․՝ 68,000-ի փոխարեն), գործում է մինչև մայիսի 15-ը։

Հոգեբանական աշխատանքի կազմակերպումը ծնողների հետ

68000 դրամ

Հատուկ արժեք ուսանողների համար

29000 դրամ