4 օր
Չորսօրյա ինտենսիվ ներկա և ապագա դպրոցական հոգեբանների համար
16 ժամ
Դասընթացի ընդհանուր տևողությունը / կրթական ժամերը (ընդմիջումները չհաշված)
2 դասընթացավար
Իրենց ոլորտի լավագույն ու հայտնի մասնագետներ՝ 15 տարվա փորձով ծնողների հետ աշխատանքում
Մասնակցության հավաստագիր
Տրվում է միայն լիարժեք մասնակցության դեպքում

Դասընթացը նախատեսված է պրակտիկ հոգեբանների, դպրոցական հոգեբանների, հոգեբանության ոլորտի սկսնակ մասնագետների, 4-րդ կուրսի ուսանողների և մագիստրոսների համար։

Դասընթացը հիմնված է հեղինակների՝ հոգեբաններ, ԵՊՀ դասախոսներ Տաթևիկ Աբրահամյանի և Լուսինե Աղաբեկյանի պրակտիկ հոգեբանության և դպրոցում որպես հոգեբան աշխատանքի 15+ տարվա փորձի և բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներից ստացած գիտելիքների վրա։

Դասընթացի արդյունքում մասնագետները ձեռք կբերեն դպրոցական միջավայրում, երեխաների և ծնողների հետ աշխատանքում հոգեբանի պրակտիկայի հիմնական հմտություններն ու կարողությունները, կկարողանան քննարկել իրենց հարցերն ու դժվարությունները։

Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր (միայն լիարժեք մասնակցած անձանց)։

Դասընթացի օրերն են՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 7 (10։00- 14։00) և ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 9 (17։00-21։00)

Դասընթացը կվարեն

ԹԵՄԱՆԵՐ

  • Դպրոցական հոգեբանների աշխատանքի հիմնական նկարագիրը և նպատակը
  • Դպրոցի հոգեբանի աշխատանքային գործունեության ընթացքում առկա հիմնական փաստաթղթերի կիրառման առանձնահատկությունները (տարեկան պլան, դասալսման բլանկ, ծնողական հարցաթերթ, հաշվետվություններ և այլն)
  • Հոգեբանի աշխատանքի Էթիկական նորմերի յուրահատկությունը դպրոցական հոգեբանների պարագայում
  • Դպրոցական հոգեբանների պաշտոնային պարտականությունները և գործունեության հիմնական ոլորտները
  • Անհատական և խմբային աշխատանքները դպրոցում, դրանց յուրատակությունները
  • Դպրոցական հոգեբանի աշխատանքի կազմամկերպումը ծնողների, աշակերտների և դպրոցի անձնակազմի հետ
  • Հոգեախտորոշումը, հոգեկրթությունը, խորհրդատվությունը որպես դպրոցական հոգեբանի աշխատանքի հիմնական ուղղություններ
  • ԿԱՊԿՈՒ երեխաների հետ դպրոցական հոգեբանի աշխատանքի կազմակերպում
Դպրոցական հոգեբանի աշխատանքը

65000 դրամ