11 ամիս
Ներկա և ապագա հոգեբանների համար
88 ժամ
Դասընթացի ընդհանուր տևողությունը / կրթական ժամերը (ընդմիջումները չհաշված)
2+ դասընթացավար
Ոլորտի լավագույն ու հայտնի մասնագետներ՝ 15+ տարիների փորձով
2-լեզու հավաստագիր
Տրվում է միայն լիարժեք մասնակցության դեպքում
1+ իրական այցելու 5-րդ ամսից
Ծրագրի 5-րդ ամսից առնվազն 1 իրական այցելուի ուղղորդում՝ սուպերվիզիոն աջակցությամբ

Եթե վերջերս ավարտել եք հոգեբանության ֆակուլտետը (բակալավրիատը կամ մագիստրատուրան) կամ նոր եք սկսում մասնագիտական ուղին, «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնի այս ծրագիրը կօգնի ձեռք բերել խորհրդատվական գիտելիքներ, հմտություններ ու փորձ և սկսել աշխատել այցելուների հետ որպես «Լիբրա» կենտրոնի երիտասարդ հոգեբան։

Քայլ 1․ Ձեռք բերե՛ք տեսական ամուր հիմք

Սովորեք մեծահասակ այցելուների հետ հոգեբանական խորհրդատվության ամբողջական գործընթացը՝ փորձառու մասնագետի ղեկավարությամբ։

Դասընթացավար՝ Հասմիկ Նազարեթյան / այցելուների հետ աշխատանքի 30 տարվա փորձ
librapsy.am/team/hasmik-nazaretyan

  • 24 հանդիպում
  • Յուրաքանչյուր հանդիպումը՝ 1.5–2 ժամ
  • Տևողությունը՝ 3 ամիս (շաբաթական 2 հանդիպում)

Եթե արդեն ունեք հոգեբանական խորհրդատվության բավարար գիտելիքներն ու հմտությունները հավաստող փաստաթուղթ, կարող եք անմիջապես անցնել հաջորդ քայլին։


Քայլ 2․ Տիրապետե՛ք աշխատանքի գործիքակազմին ու տեխնիկաներին

Սովորե՛ք մեծահասակների հետ աշխատանքի արդյունավետ խորհրդատվական գործիքներն ու տեխնիկաները, մասնակցե՛ք իրական դեպքերի քննարկումների և վերլուծությունների։

Դասընթացավարներ՝ Լուսինե Աղաբեկյան librapsy.am/team/lusine-aghabekyan և «Լիբրա» կենտրոնի 15+ տարվա փորձ ունեցող հյուր-մասնագետներ։

  • 8 հանդիպում
  • Յուրաքանչյուր հանդիպումը՝ 1.5–2 ժամ
  • Տևողությունը՝ 2 ամիս (շաբաթական 1 հանդիպում)

Քայլ 3․ Սկսե՛ք իրական պրակտիկա՝ սուպերվիզիոն աջակցությամբ

Այս փուլում սկսում եք աշխատել իրական այցելուների հետ՝ ստանալով կանոնավոր խմբային սուպերվիզիա և մասնագիտական հետադարձ կապ։ Այս փուլին հասած մասնագետներին «Լիբրա» կենտրոնը կարող է ուղղորդել իրական այցելուների։

  • 12 սուպերվիզիոն հանդիպում
  • Յուրաքանչյուր հանդիպումը՝ 1.5–2 ժամ
  • Տևողությունը՝ 6 ամիս (երկու շաբաթը մեկ հանդիպումներով)

Այս փուլում այցելուների հետ աշխատանքը չի վարձատրվում, քանի որ իրականացվում է ուսուցողական նպատակով և սուպերվիզիայով զուգակցված։

Ծրագրին ամբողջությամբ, լիարժեք մասնակցած մասնագետները կստանան  պրակտիկայի և վերապատրաստման մասին վկայական՝ հայերեն և անգլերեն լեզուներով։

 

Իսկ հիմա ամենասպասված մասը․

 

Ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած և սուպերվայզերի երաշխավորագիրը ստացած մասնագետները կստանան առաջարկ միանալու «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնի երիտասարդ հոգեբանների թիմին և կստանան կենտրոնին դիմող այցելուների հետ վճարովի հիմունքներով աշխատելու հնարավորություն։

Ո՞վ կարող է մասնակցել

  • Հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները
  • Սկսնակ հոգեբանները

Այս ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն սովորել, այլ նաև ձեռք բերել իրական աշխատանքային փորձ, վստահություն և սկսել մասնագիտական գործունեությունը։

Դասընթացը կվարեն

և կենտրոնի այլ հյուր-մասնագետներ

Ծրագրի արժեքը

  • 37,000 դրամ/ամիս (11 ամիս)
  • 33,000 դրամ/ամիս, եթե ամբողջ ծրագրի համար վճարումը կատարվում է միանվագ։
3 քայլ պրակտիկ հոգեբան դառնալու ճանապարհին

37000 դրամ