Տեղեկությունների հավաստիություն և գաղտնիություն
Դուք հավաստում եք, որ վճարման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և չեն կարող տրամադրվել երրորդ կողմիn:
Տեղեկությունների հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել և պահել ստորև ներկայացված անձնական տեղեկությունները։
- Անուն-ազգանուն, էլփոստի հասցե, հեռախոսահամար, տարիք։
- Կայքում Ձեր կատարած վճարումների պատմությունը, նախընտրած ծառայությունների ցանկը:
- Մեզ հետ նամակագրությունը (կայքում և էլեկտրոնային փոստով), եթե այդպիսիք լինեն:
Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես տեղական Arca և միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով:
Տեղեկությունների օգտագործում
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սրանով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալ նպատակների համար.
- Ձեր հայցած ծառայության ապահովում.
- մեր ծառայությունների, բովանդակության և որակի գնահատում և բարելավում.
- անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլփոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում.
- վճարումը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում։
Գումարի հետվերադարձի քաղաքականություն
Մեր կայքում հայտարարված ծառայությունները (հոգեբանի կամ լոգոպեդի խորհրդատվություն, դասընթաց, սեմինար, միջոցառում, այլ ծառայություն) ենթադրում են դրանց դիմաց վճարում բանկային փոխանցման միջոցով (մեր կայքի առցանց վճարման համակարգի միջոցով):
Նախապես կատարած վճարումը ամրագրում է Ձեր հանդիպումը մասնագետի հետ կամ ձեր տեղը դասընթացին/սեմինարին։ Ձեր վճարումը մենք ընդունում ենք՝ որպես մեր ծառայությունից օգտվելու կամ միջոցառմանը մասնակցելու Ձեր մտադրության լրջության ապացույց և Ձեր հանդիպման կամ մասնակցության ամրագրում։
Պայմաններ և ժամկետներ
Եթե հոգեբանի կամ լոգոպեդի մոտ այցի համար կատարված վճարումից հետո Դուք ինչ-ինչ պատճառներով չեք կարող գալ հանդիպման (կամ բերել հանդիպման ձեր անչափահաս երեխային), ապա վճարման հետ վերադարձ հնարավոր չէ։ Անհաղթահարելի / անհետաձգելի օբյեկտիվ պատճառներով չեղարկման դեպքում վճարումը կտեղափոխվի հաջորդ հանդիպման համար։ Առանց հիմնավորման / օբյեկտիվ պատճառների չեղարկման կամ բացակայության դեպքում գումարը հետ չի վերադարձվում։
Դասընթացների կամ սեմինարների մասնակցության համար վճարումից հետո չեղարկման դեպքում գումարը ենթակա է վերադարձման դասընթացի կամ սեմինարի մեկնարկից 10 օր առաջ և 10% պահումով։ Դասընթացի կամ միջոցառման մեկնարից 9 և պակաս օր առաջ չեղարկելու դեպքում կամ դասընթացի մեկնարկից հետո գումարը ենթակա չէ հետ վերադարձի։
Եթե մեր ծառայությունից օգտվելը անհնարին է դարձել մեր պատճառով, ապա բոլոր վճարված գումարները ենթակա են ամբողջությամբ հետ վերադարձի։
Վերադարձի եղանակ
Մեր հաշվեհամարին կատարված վճարման չեղարկման դեպքում գումարը հետ կփոխանցվի 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում այն դրամային հաշվեհամարին, որը Դուք մեզ կտրամադրեք: Այլ եղանակով (քարտին, կանխիկ, այլ) գումարը հնարավոր չէ հետ վերադարձնել։
Վճարված գումարի առկախում և օգտագործում
Մեր ծառայությունից օգտվելու Ձեր անհնարինության դեպքում Դուք նաև կարող եք առկախել վճարած գումարը (նախապես գրավոր մեզ տեղեկացնելով) և հետագայում օգտվել նույն ծառայությունից կամ վճարված գումարի չափով որևէ այլ ծառայությունից։
Առցանց վճարման հետ կապված խնդիրներ
Առցանց վճարման հետ կապված որևէ խնդրի կամ հարցի դեպքում կարող եք կապ հաստատել Մեզ հետ [email protected] էլփոստի հասցեով կամ +374 94 224 223 հեռախոսահամարով:
Կայքի պատասխանատվությունը
Կայքում կատարված Ձեր վճարումը համարվում է ընդունված, եթե Ձեր էլփոստին Մեր կողմից ուղարկվում է վճարումը հաստատող նամակ, որում նշված են վճարման բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ սույն քաղաքականությունը համարվում է այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից վճարումը համարվում է կատարված:
Վճարման կատարումից սկսած՝ Ձեր վճարած գումարն անցնում է Կազմակերպության տնօրինության տակ։
Կազմակերպությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել վճարումն ստանալուց հետո, եղել են Մեր վերահսկողությունից դուրս, և որոնք Մենք չէինք կարող կանխատեսել, կանխել, հաղթահարել կամ դրանցից խուսափել:
Եթե սույն պայմաններից որևէ մեկը ճանաչվի անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այն կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավերական համարվել:
Հղումներ
Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք Կազմակերպության վերահսկողության տակ չեն: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք librapsy.am կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք՝ սեղմելով librapsy.am-ում տեղադրված արտաքին հղումների վրա:
Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
Երբ Դուք այցելում եք Կայք կամ Մեզ էլփոստով նամակ ուղարկում, Դուք հաղորդակցվում եք Մեզ հետ: Իսկ Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր էլեկտրոնային հաղորդագրությունները: Կազմակերպությունն իր հաճախորդներին կարող է ուղարկել հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ.
- Մեր ծառայություններից մեկից օգտվելու Ձեր նախնական հայտը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ տեղեկություն.
- Մեր ծառայություններից մեկից օգտվելու Ձեր վճարումը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ տեղեկություն, վճարման հետ կապված խնդրի դեպքում՝ չեղարկման վերաբերյալ նամակ.
- Մեր նորությունների, հայտարարությունների և միջոցառումների վերաբերյալ նամակներ։ Դուք միշտ կարող եք փոփոխություն անել բաժանորդագրության կարգավորումների մեջ կամ չեղարկել բաժանորդագրությունը։ Դա կարող եք անել ստացած նամակի ամենաներքևում նշված հղումներով կամ պատասխան նամակով։
