
Տագնապի 7 կանոնները
Անհանգիստ, տագնապային պահերին ունեցեք մի քանի կանոն, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը: 1. Կտրվեք լուրերից: Դուրս եկեք սոցցանցերի պատերից, մի թերթեք անվերջ նկարներ ցույցերից, կարճ ասած՝ եթե վտանգը հենց այս պահին չի թակում ձեր դուռը (բառացիորեն), ապա 24 ժամով կտրվեք լուրերից: Հավատացե՛ք․ երրորդ համաշխարհայինի կամ նոր ջրհեղեղի մասին ձեզ, միևնույնն է, կգտնեն ու կտեղեկացնեն: 2. Գնացեք...Ավելին
Դասերը, որ քաղել եմ
Այսօր որդիս ինձ շփոթության մեջ գցեց․ նախաճաշին հարցրեց ինձ՝ ինչ կյանքի դասեր եմ քաղել 40-ամյակիս շեմին: Դրան հետևեց երկար մտերմիկ զրույց (այն, ինչ երկուսս էլ շատ ենք սիրում): Իհարկե, քաղել եմ, ու դրանք այնքան էլ օրիգինալ չեն, բայց իմն են, ու բավականաչափ հետաքրքիր են, որ գրեմ դրանց մասին: ⠀ 🔹Ամենաանհեռանկար գործը նպատակադրված ինքնազարգացմամբ ու ինքնակատարելագործմամբ զբաղվելն է: Պետք է...Ավելին
Ապրելու համաձայնություն
70-90 տարեկան մարդկանց շրջանում հարցում է արվել, թե ինչի համար են ափսոսում իրենց կյանքի մայրամուտին։ Այս չորս պատասխաններն արդեն երկար տարիներ մնում են անփոփոխ. ⠀ 1️⃣ Որ կյանքի մեծ մասը նվիրել են չսիրած աշխատանքին։ 2️⃣ Որ շատ քիչ ժամանակ են անցկացրել հարազատ և սիրելի մարդկանց հետ։ 3️⃣ Որ անխնա են վերաբերվել իրենց մարմնին. սխալ խնամք, հիվանդությունների և օրգանիզմի պահանջմունքների...Ավելին
Կյանքն ավելին է, քան մեկ իրադարձությունը
Մարմինն ավելին է, քան զգացողությունները: Այն իր մեջ տեղավորում է աննկարագրելի հաճույքն ու դժոխային ցավը: Այն կարող է զգալ, դիմանալ և վերափոխել: Կարևոր է սա հիշել, երբ քեզ շատ լավ ես զգում և երբ ահավոր վատ ես: Հատկապես, երբ վատ ես: ⠀ Հոգեկանը ավելին է, քան զգացմունքները: Ալիքները գալիս և գնում են, իսկ ծովը մնում է: ⠀ Ճակատագիրը ավելին է, քան մեկ որոշումը: Այն բաղկացած է որոշումներից,...Ավելին
