Բաժանումից հետո վերականգնման փուլը կարող է տևել մեկ տարի։ Եթե այդ մեկ տարին դուք կարողանաք կառուցողական լինել ինքներդ ձեր հանդեպ, հավանաբար, կզգաք, որ արդեն պատրաստ եք նոր հարաբերությունների։
Այսպիսով, այդ մեկ տարվա ընթացքում ձեզ անհրաժեշտ է լուծել մի քանի կարևոր առաջադրանք․
⠀
Մտածեք բաժանման մասին․
Ինչպիսի՞նն էր այն ձեզ համար։ Գուցե այն ոչ միայն տխրություն ու հիասթափություն էր, այլ նաև ուրախություն, «ազատագրում», վերածնունդ, նոր իրադարձությունների խոստումնալից սկիզբ։
⠀
Այն իրավիճակը, երբ դուք ինքներդ ձեզ «ցույց եք տալիս», որ կարծես ոչինչ էլ չի եղել՝ ունի իր վտանգները։ Օրինակ, դուք շատ հեշտ եք նոր հարաբերություններ գտնում, սակայն ձեզ հետ տանում եք ձեր չապրած հույզերը։ Այս դեպքում, փոխարենը մեկդ մյուսով զբաղվելուն, դուք սկսում եք խանդ, նախանձ, բարկություն զգալ նախկինի, նրա նոր հարաբերություների հանդեպ։ Արդյունքում տուժում եք դուք և ձեր նոր հարաբերությունները։ Ձեր հույզերը, կապված բաժանության հետ, անհրաժեշտություն ունեն ապրվելու, արտասվելու, բղավվելու ու անցյալում թողնվելու։ Միայն այս ամենից հետո դուք պատրաստ կլինենք որևէ նոր կապի։
⠀
Աջակցեք ձեր մարմնին․
Զբաղվեք յոգայով, պարերով կամ ձեր սիրելի զբաղմունքները ներառեք ձեր առօրյայի մեջ, որպեսզի կարողանաք մտքերը տեղափոխել այստեղ և հիմա «դիրքին»։
⠀
Նախորդ հարաբերություններից վերցրեք այն ամենն ինչ ձեզ է պատկանում․
Այս կետը պահանջում է մաքսիմալ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։
Պարզվում է բաժանումից հետո, երբեմն, մենք կարող ենք նախկինի կյանքում թողնել ոչ միայն իրեր այլ նաև իրողություններ։ Մեզ կարող է թվալ, որ այն ուրախությունը, ճամփորդությունները, հրաշալի սեքսն ու բազմաթիվ ձեռքբերումները մնում են անցյալում ու մեր նոր կյանքում ու հարաբերություններում դրանք չեն կարող պատահել։ Շատ կարևոր է ՀԻՇԵԼ, որ եթե նախկինում եղել են նման լավ զգացողություններ, սեքս և հնարավորություններ, ապա դրանք շարունակելու են լինել ձեր կյանքում, քանի որ դրանց աղբյուրը հենց ԴՈՒՔ եք։ Ձեր իսկ հնարավորություններն ու ձեռքբերումները մի թողեք «մեռած» հարաբերություններում։ Դարձրեք դրանք ձերն ու տարեք ձեզ հետ։
⠀
Հավաքեք աջակիցների խումբ․
Եթե մտերիմների, ընկերների շրջանում շատ եք հանդիպում քննադատությունների, ձեր որոշումը դատապարտողների, ցանկալի կլինի ուղղակի «հեռացնել» այդ մարդկանց ձեր շրջապատից։ Մնացեք միայն այն մարդկանց կողքին ովքեր վստահում ու հավատում են ձեր որոշումներին, ում համար կարևոր են ձեր ապրումներն ու զգացողությունները։
⠀
Հնարավորության դեպքում ազատվեք բոլոր կասկածներից․
Ցանկացած փուլում դուք կարող եք ունենալ կասկածներ։ Դրանցից ավելի հեշտ է լինում ազատվելը, երբ մտածում եք, որ դուք իսկապես արել եք այն ինչ կարողացել եք ու չէիք կարող այլ կերպ վարվել։ Ընդունեք անցյալի բաժանումը որպես միակ հնարավոր լուծում։
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




