Դասընթացը նախատեսված է պրակտիկ հոգեբանների, դպրոցական հոգեբանների, հոգեբանության ոլորտի սկսնակ մասնագետների, 4-րդ կուրսի ուսանողների և մագիստրոսների համար։
Դասընթացը հիմնված է հեղինակների՝ հոգեբաններ, ԵՊՀ դասախոսներ Տաթևիկ Աբրահամյանի և Լուսինե Աղաբեկյանի պրակտիկ հոգեբանության և դպրոցում որպես հոգեբան աշխատանքի 15+ տարվա փորձի և բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներից ստացած գիտելիքների վրա։
Դասընթացի արդյունքում մասնագետները ձեռք կբերեն դպրոցական միջավայրում, երեխաների և ծնողների հետ աշխատանքում հոգեբանի պրակտիկայի հիմնական հմտություններն ու կարողությունները, կկարողանան քննարկել իրենց հարցերն ու դժվարությունները։
Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր (միայն լիարժեք մասնակցած անձանց)։
Դասընթացի օրերն են՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 7 (10։00- 14։00) և ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 9 (17։00-21։00)
Դասընթացը կվարեն
Տաթևիկ Աբրահամյան
ԹԵՄԱՆԵՐ
- Դպրոցական հոգեբանների աշխատանքի հիմնական նկարագիրը և նպատակը
- Դպրոցի հոգեբանի աշխատանքային գործունեության ընթացքում առկա հիմնական փաստաթղթերի կիրառման առանձնահատկությունները (տարեկան պլան, դասալսման բլանկ, ծնողական հարցաթերթ, հաշվետվություններ և այլն)
- Հոգեբանի աշխատանքի Էթիկական նորմերի յուրահատկությունը դպրոցական հոգեբանների պարագայում
- Դպրոցական հոգեբանների պաշտոնային պարտականությունները և գործունեության հիմնական ոլորտները
- Անհատական և խմբային աշխատանքները դպրոցում, դրանց յուրատակությունները
- Դպրոցական հոգեբանի աշխատանքի կազմամկերպումը ծնողների, աշակերտների և դպրոցի անձնակազմի հետ
- Հոգեախտորոշումը, հոգեկրթությունը, խորհրդատվությունը որպես դպրոցական հոգեբանի աշխատանքի հիմնական ուղղություններ
- ԿԱՊԿՈՒ երեխաների հետ դպրոցական հոգեբանի աշխատանքի կազմակերպում
Վճարեք հիմա և ամրագրեք Ձեր տեղը խմբում
Եթե Ինեկոբանկի հաճախորդ եք, կարող եք ձևակերպել PayLater, և վճարումն անել երեք ամվա ընթացքում։
65000 դրամ
