Ծնողական խորհրդատվությունը ծնողներին ցուցաբերվող հոգեբանական աջակցության ձև է, որի նպատակը ծնող-երեխա առողջ փոխհարաբերությունների կառուցման, ծնողավարման հմտությունների զարգացումն է։
Ծնողական խորհրդատվությունն օգնում է․
✔️ Բարելավել ծնող-երեխա հաղորդակցումն ու ձևավորել ամուր կապ,
✔️ Զարգացնել երեխաների հետ կապված բարդ իրավիճակներին (կամակորություններ, ագրեսիա և այլն) արդյունավետ արձագանքելու ծնողների հմտությունները,
✔️ Ծնողներին տեղեկանալ երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների ու օրինաչափությունների մասին և դրանց համապատասխենցնել իրենց արձագանքները,
✔️ Երեխաների հետ հարաբերություններում գծել առողջ սահմաններ,
✔️ Հասկանալ ծնողների զայրույթի պատճառներն ու զարգացնել ինքնակառավարման հմտությունները,
✔️ Զարգացնել ծնողների ինքնախնամքի հմտությունները, կանխել նրանց հուզական այրումը,
✔️ Ստեղծել երեխայի առողջ զարգացման համար բարենպաստ ընտանեկան մթոնոլորտ և այլն։
Ե՞րբ դիմել ծնողական խորհրդատվության․
- Երբ ցանկանում եք զարգացնել դրական և գիտակցված ծնողավարման Ձեր մոտեցումները,
- Երբ երեխայի զարգացման, վարքի և հոգեկան առողջության վերաբերյալ ունեք հարցեր,
- Երբ երեխայի հետ փոխհարաբերություններում ունեք դժվարություններ և ցանկանում եք բարելավել նրա հետ Ձեր հարաբերությունները։
- Երբ երեխան ունի հոգեբանական աջակցության կարիք, սակայն որևէ պատճառից ելնելով (հեռավորություն, երեխայի ֆիզիկական վիճակ և այլն) նրա հետ անհատական խորհրդատվական աշխատանք իրականացնելու հնարավորություն չկա։
Ցանկալի է, որ ծնողական խորհրդատվությանը մասնակցեն երեխայի երկու ծնողները․ դա կօգնի ձևավորել միանման մոտեցումներ ծնողավարական տարբեր հարցերի շուրջ և ավելի արդյունավետ դարձնել երեխային տրվող արձագանքները։
«Լիբրա» կենտրոնում ծնողական խորհրդատվություն իրականացնում է երեք մասնագետ։ Կարող եք «Մասնագետներ» բաժնում ընտրել «ԾՆՈՂՆԵՐ» ենթաբաժինը, ծանոթանալ մասնագետներին և ապա գրանցվել ստորև կոճակի օգնությամբ կամ զանգահարելով +374 94 224 223 հեռախոսահամարով։ Եթե դժվարանաք ընտրել մասնագետին, մեր կենտրոնի համակարգողը կօգնի կողմնորոշվել, ապա հնարավոր ամենասեղմ ժամկետում կառաջարկի հանդիպման օրն ու ժամը։

