Երեխաների հոգեթերապիան ուղղված է օգնելու երեխաներին հաղթահարել հուզական, սոցիալական, վարքային տարբեր դժվարություններ և խնդիրներ։ Այն ենթադրում է ապահով, գրագետ միջավայր, որն օգնում է երեխային հասկանալ, արտահայտել և կառավարել հույզերը, ձեռք բերել հաղթահարման (coping) առողջ հմտություններ և հայտաբերել ներքին ռեսուրսներ` հետագայում սթրեսային կամ բարդ իրավիճակներում ինքնաջակցման և ինքնակարգավորման համար։
Երեխաների թերապիայի ընթացքում կիրառվում են տարբեր մեթոդներ․
- խաղային թերապիա,
- արտ-թերապիա,
- հեթիաթաթերապիա,
- խոսքային թերապիա և այլն։
Ինչպե՞ս է անցնում երեխաների հետ թերապիան․
Առաջին հանդիպումը իրականացվում է ծնողի/ների հետ՝ առանց երեխայի, որտեղ հավաքաքրվում է անհանգստացնող հայցի կամ խնդրի վերաբերվող մանրամասն տեղեկություն և սահմանվում է աշխատանքի նպատակը։ Այնուհետև իրականացվում է ծնող-երեխա միասնական հանդիպում, որից հետո սկսվում են երեխայի հետ անհատական հանդիպումները, սովորաբար շաբաթական մեկ անգամ, 50 րոպե տևողությամբ։ Աշխատանքի հաջողության մեջ մեծ դեր է խաղում հոգեբան-երեխա-ծնող կապն ու առողջ համագործակցությունը։ Երեխաների թերապիայի ընթացքը իրենից ենթադրում է նաև պարբերական հանդիպումներ ծնողների հետ, որոնց ներգրավվածությունը շատ դեպքերում գրավականն է թերապիայի բարեհաջող ընթացքի և դրական արդյունքի համար։
Երեխաների հետ թերապիան, ինչպես և այլ տեսակի թերապիաները պահանջում է ժամանակ, հետևողականություն և պատրաստակամություն։
Ինչպիսի՞ խնդիրներով դիմել երեխաների թերապիային․
- Հուզական խնդիրներ՝ վախեր, մղձավանջներ, տագնապային վիճակներ, հուզական կառավարման դժվարություններ
- Ծնող-երեխա փոխհարաբերություններում անհասկացվածություն, առողջ կապի ստեղծման / պահպանման դժվարություններ,
- Կարգապահության հետ կապված խնդիրներ
- Ընկերների հետ հարաբերություններում խնդիրներ, բուլինգ
- Ուսման մոտիվացիայի, առաջադիմության անկում
- Խնդիրներ ընտանիքում կամ տրավմատիկ իրողություններ (բաժանություն, կորուստ, տեղափոխություն, նոր երեխայի ծնունդ, հարմարում դպրոցին կամ մանկապարտեզին)
- Վարքի հետ կապված խնդիրներ, ագրեսիա
- Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ
- Ինքնագնահատականի, մարմնի ընկալման խնդիրներ
- Սննդային վարքի խանգարումներ
Եթե նկատել եք վերոնշյալ խնդիրներից մեկը կամ մի քանիսը ձեր երեխայի մոտ, որոնք կան արդեն տևական ժամանակ կամ ազդում են երեխայի / ընտանիքի կյանքի որակի վրա, անպայման դիմեք մանկական հոգեբանի։ «Լիբրա» կենտրոնում մանկական թերապիա իրականացնում է երեք հոգեբան։ Կարող եք «Մասնագետներ» բաժնում ընտրել «ԵՐԵԽԱՆԵՐ» ենթաբաժինը, ծանոթանալ մասնագետներին և ապա գրանցվել ստորև կոճակի օգնությամբ կամ զանգահարելով +374 94 224 223 հեռախոսահամարով։ Եթե դժվարանաք ընտրել մասնագետին, մեր կենտրոնի համակարգողը կօգնի կողմնորոշվել, ապա հնարավոր ամենասեղմ ժամկետում կառաջարկի հանդիպման օրն ու ժամը։

