Այնպես եմ ուզում․․․
Երբեմն ամենաուժեղ ու ամենահամարձակ մարդն անգամ կարիք է ունենում, որ իրեն սպասեն դռան հետևում, երբ ինքն ատամնաբույժի մոտ է կամ ուղղակի քննություն է հանձնում կամ երբ վտանգավոր պրոցեսի մեջ է։
Անգամ մահացու վտանգավոր հանձնարարությունն այդքան դժվար չի թվում, երբ մեզ սպասում են դռան հետևում։ Ուղղակի սպասում են․․․ և վերջ։
⠀
Մեծահասակներս շատ հաճախ չենք կարողանում խնդրել որևէ մեկին սպասել դռան հետևում, այնպես, ինչպես մանուկ հասակում էինք խնդրում․ «Արի գնանք իրար հետ, դու կսպասես դռան հետևում»։
Ու գնում ենք մենակ, ինքնուրույն․․․ և´ ատամները բուժելու, և´ վտանգավոր հանձնարարությունը կատարելու, և´ կարևոր քննությունները տալու: Ու վերադառնում ենք տուն ու ասում ենք․ «Ամեն ինչ նորմալ էր», եթե իհարկե հարցնում են։
Կամ էլ չեն հարցնում․․․
⠀
Կամ էլ չենք վերադառնում։ Ի՞նչ իմանաս, կյանքում ամեն ինչ էլ պատահում է։
⠀
Գուցե՞ վախենում ենք ծիծաղելի թվալ, երբ կխնդրենք մեկին սպասել մեզ դռան հետևում։ Գուցե՞ իսկապես սա ծիծաղելի կլինի մեր տարիքում։
Բայց չէ՞ որ մենք, երբեմն, իսկապես ունենում ենք դռան հետևում սպասողի կարիքը։ Այն մեկի, ով կսպասի ու դուրս գալուց հետո կհարցնի․ «Հը՞, ի՞նչ եղավ», «Ամեն ինչ նորմա՞լ էր»։
Այս անգամ հավանականությունն ավելի մեծ է, որ մենք երկար-բարակ կկիսվենք, կպատմենք ավելի մանրամասն, շնորհակալ կլօնենք սպասելու համար՝ «Ամեն ինչ նորմալ է»-ի փոխարեն։
Բայց, ցավոք, այնքան քիչ է լինում, երբ ինչ-որ մեկը սպասում է մեզ դռան հետևում․․․ ախր դա այնքան կարևոր է․․․ Իրականում շատ կարևոր է!
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




