3 միֆ տագնապային գրոհների մասին․
⠀
1. Տագնապային գրոհները կարող են առաջացնել շիզոֆրենիա․
Այս միֆը վախեցնում է անգամ նրանց, ովքեր գոնե մեկ անգամ ունեցել են տագնապային գրոհ։ Կարևոր է իմանալ, որ միայն այս վախը կարող է ամրապնդել տագնապային գրոհը ու նորից հրահրել դրա առաջացմանը։ Այն չի առաջացնում շիզոֆենիա, քանի որ տագնապային գրոհները կապված են հենց տագնապային խանգարումների հետ։ Այդ պատճառով էլ ավելի լավ է հանգիստ թողնել այս միֆն ու զբաղվել տագնապային խանգարման խնդրի լուծմամբ, քանի որ դրա բուժումը շատ ավելի հեշտ է ու իրական։
⠀
2. Տագնապային գրոհները հանգեցնում են մահվան․
Սա հենց այն միֆն է, որի մասին տագնապային գրոհ ունեցող մարդիկ շատ հաճախ են մտածում։ Կարևոր է իմանալ, որ տագնապային գրոհի պատճառով գրանցված մահեր դեռևս չկան։ Եթե դուք անցել եք հետազոտություն և պարզել եք, որ ձեր սիրտն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու։
⠀
3. Տագնապային գրոհները մշտապես մեզ հետ են լինելու, դրանք չեն անցնում.
Այս միֆը այնքան վտանգավոր է, որքան վերևում նշվածները։ Չէ՞ որ այն «ստիպում է» հարմարվել այն իրավիճակի հետ, որը մեր ժամանակներում շատ հեշտ լուծելի է։ Ինչ-որ մեկը համակերպվում է իր խնդրի հետ ու շարունակում տարիներով ապրել տանգապային գրոհների հետ։ Ինչ-որ մեկն էլ հուսահատվում է այնքան, որ դեպրեսիայի մեջ է ընկնում։ Վերջինիս հետ աշխատանքն արդեն բավականին բարդանում է։ Հազարավոր մարդկանց օրինակը ցույց է տալիս, որ կարիք չկա համակերպվել այս խնդրի հետ, շատ ավելի հեշտ է, երբ մասնագիտական օգնության եք դիմում խնդրի հենց սկզբում։
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




