Տագնապը, ինչպես և այլ զգացումներ, մեր կյանքի մի մասն են կազմում։ Տագնապն իր մեջ ներառում է տարբեր հույզեր։
⠀
Այն բացասական զգացում չէ, եթե իհարկե չի խանգարում բնականոն կյանքին ու չի առաջացնում դժվարություններ։
Տագնապի զգացողությունն ուղղված է դեպի ապագա։ Այսինքն այն ավելի շատ կապ ունի անորոշության հետ։
⠀
Տագնապն ու տագնապայնությունը շատ հաճախ կարող են կապ ունենալ սթրեսի հետ։ Մի կողմից տագնապայնությունը կարող ենք համարել սթերսի սիմտոմներից մեկը, մյուս կողմից էլ տագնապայնության որոշակի մակարդակը կարող ենք համարել սթրեսի աղբյուր։
Այնուամենայնիվ, այս երկուսը կարող են կապ ունենալ իրար հետ։
⠀
Տագնապի ժամանակ մարդը կարող է զգալ․
▪️Անհանգստություն,
▪️Մոտալուտ վտանգի զգացողություն,
▪️Ֆիզիկական թուլություն,
▪️Շնչառության արագացում կամ դժվարություն և այլն։
⠀
Իսկ ինչո՞վ է տարբերվում տագնապը վախից։ Վախն ավելի շատ «առարկայան» զգացում է։ Իսկ տագնապը հաճախ իռացիոնալ է։ Այն, ինչպես և վախը, գալիս է մեզ «փրկելու» վտանգից, բայց գալիս է շատ տարօրինակ կերպով, այդ պատճառով էլ մենք չենք հասկանում նրան։
Փորձենք մի պարզ օրինակով բացատրել այն։
Օրինակ շունը վազում է մեզ վրա ու մենք վախենում ենք, որ հիմա կկծի մեզ՝ դա վախն է։ Իսկ երբ «վախենում ենք», որ ապագայում կամ թեկուզ մեկ րոպե հետո մեզ հետ շատ վատ բան կպատահի՝ սա ավելի շատ մոտ է տագնապին։ Տագնապը զգացում է, որն առաջանում է անորոշության պահերին։
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




