Մահից առաջ հայրն ասաց որդուն․
– Ահա մի ժամացույց, որն ինձ պապս է նվիրել։ Այն մոտ 200 տարեկան է։ Նախքան ես այն քեզ կտամ, գնա ոսկերչական խանութ քաղաքի կենտրոնում, ասա նրանց, որ ուզում ես ծախել այս ժամացույցը, ու տես՝ ինչ գին կառաջարկեն։
Տղան գնաց, վերադարձավ ու ասաց․
– Նրանք առաջարկեցին 150 դոլար, ուղղակի որովհետև հին իր է։
– Գնա գրավատուն, – ասաց հայրը։
Որդին գնաց գրավատուն, վերադարձավ հոր մոտ ու ասաց․
– Գրավատանն ինձ 10․000 դոլար առաջարկեցին, որովհետև ժամացույցը բնականից շատ մաշված տեսք ունի։
Հայրը խնդրեց որդուն գնալ թանգարան և ցույց տալ ժամացույցը։ Որդին այդպես էլ արեց, վերադարձավ ու ասաց հորը․
– Նրանք ինձ առաջարկեցին 500․000 դոլար այս բացառիկ իրի համար, որը կընդգրկվի թանկարժեք հնությունների հավաքածուում։
Հայրն ասաց․
– Ես ուզում էի, որպեսզի իմանաս, որ ճիշտ վայրում մեզ ճիշտ գնահատում են։ Մի՛ հայտնվեք սխալ տեղում և մի՛ բարկացեք, եթե այնտեղ ձեզ չեն գնահատում։ Մի՛ մնացեք այդտեղ, որտեղ չեն տեսնում ձեր արժեքը։ Գտեք այն մարդկանց, ովքեր կտեսնեն այն։
Իմացե՛ք ձեր արժեքը։
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




