Ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Զարգացման հոգեբանություն» մասնագիտացմամբ, ասպիրանտ է՝ «Տարիքային և մանկավարժական հոգեբանություն» մասնագիտացմամբ: Մասնակցել է և մասնակցում է բազմաթիվ մասնագիտական տեղական և միջազգային վերապատրաստումների և դասընթացների:

Տաթևիկ Աբրահամյան
Մանկական հոգեբան, ծնողավարության խորհրդատու, դասախոս
Կրթություն
ԲարձրագույնՊրակտիկ փորձ
15 տարիԳիտահետազոտական փորձ
8 տարիԱյցելուներ
Դեռահասներ, երեխաներ, ծնողներԳրանցում
+374 94 224 223Էլփոստ
[email protected]Վայր
Կոմիտաս 12Շուրջ 10 տարի աշխատել է որպես հոգեբան կրթական կառույցներում՝ ախտորոշիչ, խորհրդատվական և լուսավորչական աշխատանքներ իրականացնելով տարրական, միջին և ավագ դպրոցների երեխաների և դեռահասների, նրանց ծնողների և մանկավարժների հետ։ Վերջին 11 տարիների ընթացքում մշակել, համակարգել և իրականացրել է դասընթացներ հոգեբանության և կրթության ոլորտում՝ որպես դասընթացավար և վերապատրաստող՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ 2020 թվականից սկսած հեղինակել և իրականացնում է դասընթացներ, սեմինարներ, կրթական և հոգեբանական ծրագրեր։
2016 թվականից դասավարդում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնում։
Հանդիսանում է «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» և «Արևաթև» մանկական ցերեկային ճամբարի համահիմնադիր։ Հայաստանի ԱՇԴՎ հոգեթերապևտների ասոցացիայի խորհրդի անդամ է։
Գիտական հոդվածների հեղինակ է: Գիտական հետաքրքրությունների շրջանակն առնչվում է կրթության հոգեբանությանը, օժտված երեխաների հոգեբանությանը, տարիքային հոգեբանությանը:

«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնում իրականացնում է անհատական խորհրդատվություն և հոգեթերապիա երեխաների և դեռահասների հետ, ինչպես նաև ծնողների խորհրդատվություն «Ծնողի դպրոց» ՀԿ-ում, առկա և առցանց, հայերեն և անգլերեն լեզուներով։ Իրականացնում է նաև երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետների սուպերվիզիա։
Հավատում եմ, որ երեխայի հուզական, ստեղծագործ ու ինքնաբուխ որակները պետք է խրախուսել՝ որպես հոգեկան առողջության և ներդաշնակ զարգացման հիմք։
