Առաջին մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է, ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետը, երկրորդ՝ հոգեբան։ Ավարտել է ԵՊՀ-ի պրակտիկ հոգեբանների պատրաստման կենտրոնը, ապա ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի սոցիալական և քաղաքական հոգեբանության մագիստրատուրան։ Տրանզակտ Վերլուծության Հայկական ասոցիացիայի համահիմնադիր։ Սանկտ-Պետերբուրգի Տրանզակտ վերլուծության կազմակերպության անդամ (СОТА, Санкт-Петербургская Организация Транзактного Анализа), Տրանզակտ վերլուծության եվրոպական ասոցիացիայի (EATA, European association of Transaction Analysis) անդամ, վերջինիս անվանի հոգեթերապևտների կողմից Հայաստանում իրականացրած 6-ամյա (400+ ժամ) կրթական ծրագրի մասնակից «հոգեթերապիա» ուղղությամբ։ Վերապատրաստվել է որպես կանանց և տղամարդկանց մոտ սեքսուալ խախտումների ինտեգրատիվ խորհրդատու-հոգեբան (միջազգային հավաստագիր, 240 ժամ):

Զարուհի Փերիխանյան
Հոգեբան
Կրթություն
ԲարձրագույնՊրակտիկ փորձ
18 տարիԳիտահետազոտական փորձ
18 տարիԱյցելուներ
Մեծահասակներ, դեռահասներԳրանցում
+374 94 224 223Էլփոստ
[email protected]Վայր
Կոմիտաս 12Աշխատել է «Նորք» հոգեբուժական կլինիկայի երեխաների և դեռահասների ամբուլատոր բաժանմունքում (9 տարի), որտեղ իրականացրել է հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա կլինիկայի բուժառուների, ինչպես նաև լուսավորչական աշխատանք հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների ծնողների հետ (հոգեկրթության մասնագետ)։ Վարել է թերապեոտիկ խմբեր հոգեբուժարանի ստացիոնար բաժանմունքներում։
Անցկացրել է զորակոչիկների փորձարարական հոգեբանական հետազոտություն և եղել է համալիր դատական հոգեբանա-հոգեբուժական հանձնաժողովի փորձագետ։
Հեղինակել և վարել է դասընթացներ հոգեբանների, ծնողների, մասնագիտական խմբերի համար։ Գիտական հոդվածների հեղինակ է։

«Լիբրայում» անցկացնում է անհատական խորհրդատվություններ և հոգեթերապիա դեռահասների և մեծերի հետ, նաեւ կատարում է տղամարդկանց և կանանց խորհրդատվություն սեռական ոլորտի խախտումների վերաբերյալ որպես հոգեբան: Աշխատում է առկա և առցանց, հայերեն և ռուսերեն լեզուներով։
Հավատում է մարդկային ուղեղի անսահմանափակ հնարավորություններին, սիրո ուժին և մասնագիտական էթիկայի նորմերի պահպանման կարևորությանը։ Իր և այլոց մեջ գնահատում է լավատեսությունը, հումորի զգացումը, ստեղծարարության և ճանաչողության հանդեպ ձգտումը։
Ամուսնացած է, ունի երկու որդի։
