Առաջին մասնագիտությամբ բանասեր է՝ ավարտել է ԵՊՀ-ի ռուսաց լեզու և գրականություն բաժինը, ապա մայր բուհի պրակտիկ հոգեբանների պատրաստման կենտրոնը և Լոնդոնի Central School for Counselling Training կենտրոնը, որակավորվել է որպես հոգեթերապևտ-խորհրդատու։ Սոցիալ-հոգեբանական ճգնաժամային աջակցության ցուցաբերման և կազմակերպման միջազգային մասնագետ է (Stress & Trauma Response Practitioner/Manager):

Հասմիկ Նազարեթյան
Հոգեթերապևտ, հոգեբան-խորհրդատու
Կրթություն
ԲարձրագույնՊրակտիկ փորձ
30 տարիԱյցելուներ
Մեծահասակներ, զույգեր, դեռահասներ (14+))Գրանցում
+374 94 224 223Էլփոստ
[email protected]Վայր
Կոմիտաս 12Երկար տարիներ եղել է Հայաստանի Տրանզակտ վերլուծության ասոցիացիայի և Եվրոպայի նույնանուն ասոցիացիայի (EATA) անդամ, մասնակցել է եվրոպացի հրավիրյալ մասնագետների կողմից Հայաստանում իրականացված 6-ամյա ուսումնական ծրագրին: Աշխատել է որպես հոգեբան-խորհրդատու Հայաստանում առաջիններից մեկի՝ «Տաթև-95» հոգեբանական աջակցության և խորհրդատվության կենտրոնում հիմնադրման օրվանից: Մասնակցել է բազմաթիվ ծրագրերի, որոնք ֆինանսավորվել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (UNCNR, UNICEF, UN, AIDARMENIA և այլն) կողմից:

«Լիբրայում» անցկացնում է դեռահասների, մեծահասակների, զույգերի խորհրդատվություն և թերապիա, առկա և առցանց, հայերեն և ռուսերեն լեզուներով:
Անցկացնում է անհատական և խմբային սուպերվիզիա մասնագետների համար:
Հավատում է, որ բարին հաղթում է չարին, որ մեր ուժերում է դարձնել աշխարհն ավելի լավը: Սիրում է իր հայրենիքը, ընտանքը, աշխատանքը:
