Ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացմամբ։ Ունի հոգեբան-փորձագետի որակավորում (շուրջ 3 տարի աշխատել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում)։

Անի Մեսրոպյան
Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, հոգեբան-փորձագետ
Կրթություն
ԲարձրագույնՊրակտիկ փորձ
14 տարիԴիագնոստիկ ոլորտ
7 տարիԱյցելուներ
Մեծահասակներ, զույգերԳրանցում
+374 94 224 223Էլփոստ
[email protected]Վայր
Կոմիտաս 12Կրթություն
Աշխատանքային փորձ
10 տարի աշխատել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ որպես հոգեբան՝ իրականացնելով կանխարգելիչ, լուսավորչական, թերապևտիկ և հոգեախտորոշիչ աշխատանքներ։
Պարբերաբար իրականացնում է հոգեբանական դասընթացներ երեխաների, դեռահասների, ծնողների հետ՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ լայնածավալ բարեգործական ծրագրերի շրջանակում։

«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնում իրականացնում է մեծահասակների անհատական խորհրդատվություն և հոգեթերապիա, զույգերի հետ՝ թերապիա։ Աշխատում է առկա և առցանց ձևաչափերով, հայերեն և ռուսերեն լեզուներով։
Հավատում է, որ եթե կա մոտիվացիա, ձգտում և նպատակասլացություն, ամեն բան հնարավոր է։
Ամուսնացած է, ունի որդի։
