Ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Կլինիկական հոգեբանություն» մասնագիտացմամբ։ Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական տեղական և միջազգային վերապատրաստումների և դասընթացների:

Գևորգ Էլվաջյան
Հոգեբան, հոգեթերապևտ
Կրթություն
ԲարձրագույնՊրակտիկ փորձ
7տարիԳիտահետազոտական փորձ
2 տարիԱյցելուներ
Մեծահասակներ, դեռահասներԳրանցում
+374 94 224 223Էլփոստ
[email protected]Վայր
Կոմիտաս 12Հոգեկան առողջության ոլորտում ունի ավելի քան 7 տարվա աշխատանքի փորձ։ Մասնագիտացած է մեծահասակների և դեռահասների անհատական թերապիայի, ծնողական խորհրդատվության, սուպերվիզիայի և մասնագետների վերապատրաստման մեջ։
Ներկայումս աշխատում է «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնում և համագործակցում է մի շարք տեղական ու միջազգային կառույցների հետ։ Իր մասնագիտական գործունեության շրջանակում աջակցում է մարդկանց՝ հաղթահարելու տագնապները, տրավմաները, հուզական անկայունությունը, ինքնության ճգնաժամերն ու կորստի վերապրումները՝ նպաստելով հոգեկան կայունության և ինքնագիտակցության ձևավորմանը։
Աշխատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեում (ICRC), «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) կազմակերպությունում և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայում (IFRC)՝ տրամադրելով հոգեսոցիալական աջակցություն, ճգնաժամային միջամտություն, հոգեբանական խորհրդատվություն, սուպերվիզիա և վերապատրաստումներ։
Գևորգի աշխատանքը դեռահասների հետ ունի երկարաժամկետ և հետևողական բնույթ։ Շվեյցարական «ԿԱՍԱ» հիմնադրամում և Peace Corps Armenia-ի ծրագրերում հեղինակել ու իրականացրել է դասընթացներ՝ ուղղված ինքնաճանաչման, հուզական գրագիտության, հաղորդակցման հմտությունների և ինքնավստահության ձևավորմանը։
2024 թվականից համագործակցում է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ՝ որպես ազգային փորձագետ։ Մշակում և վարում է վերապատրաստման ծրագրեր բուժաշխատողների համար՝ կենտրոնանալով բուժառուի հետ հաղորդակցության հոգեբանական կողմերի, խոցելի խմբերի հետ աշխատանքի զգայուն մոտեցումների և բժշկական էթիկայի վրա։

«Լիբրայում» անցկացնում է անհատական խորհրդատվություն և թերապիա 14+ դեռահասների և մեծահասակների հետ, առկա և առցանց, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Մասնագիտական մոտեցման հիմքում համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ ունի ներքին վերականգնման ներուժ, և թերապևտիկ միջավայրը կարող է դառնալ այդ ներուժը բացահայտելու և զարգացնելու նպաստավոր հարթակ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
