Մարմինն ավելին է, քան զգացողությունները: Այն իր մեջ տեղավորում է աննկարագրելի հաճույքն ու դժոխային ցավը: Այն կարող է զգալ, դիմանալ և վերափոխել: Կարևոր է սա հիշել, երբ քեզ շատ լավ ես զգում և երբ ահավոր վատ ես: Հատկապես, երբ վատ ես:
⠀
Հոգեկանը ավելին է, քան զգացմունքները: Ալիքները գալիս և գնում են, իսկ ծովը մնում է:
⠀
Ճակատագիրը ավելին է, քան մեկ որոշումը: Այն բաղկացած է որոշումներից, բայց այն ավելին է, քան որոշումները: Կարելի է վաղը այլ որոշում կայացնել: Կամ հենց հիմա: Ավելի լավ է հիմա, որ վաղը նոր որոշումներին:
⠀
Կյանքն ավելին է, քան մեկ իրադարձությունը: Այնքան կարևոր իրադարձություններ դեռ կպատահեն քեզ հատկացված ժամանակում, եթե ինքդ քեզ հետ անկեղծ լինես:
⠀
Հարաբերություններն ավելին են, քան խոսակցությունը: Անգամ ամենաքայքայողը: Շարունակությունը հնարավոր է, եթե դա քեզ պետք է:
⠀
Մեկ քայլը դեռ խաղ չէ: Մեկ քայլը ավելի փոքր է, քան ճանախարհը: Ուղղակի քայլ արա, հետո մի հատ էլ: Փորձիր: Խաղա: Անհաջողությունը ողբերգություն չէ: Կանգ առ: Մի բան հիմա փոխիր, մի բան՝ վաղը: Կյանքը երկար է, եթե ամեն վայրկյանը սրտի ընտրություն է:
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




