Ամենասարսափելին, երբ լուռ հեռանում են։
Երբեմն պետք է լուռ հեռանալ: Իմաստ չկա բացատրելու: Մարդը արտակարգ գիտի՝ ինչ է արել: Բանսարկություն, դավաճանություն, գողություն:
Բացատրվել պետք է, երբ կա գոնե չնչին շանս շարունակելու հարաբերությունները: Երբ մարդը թանկ է ձեզ համար: Իսկ մնացած դեպքերում ավելի լավ է լուռ հեռանալ: Եվ ձեզ կսկսեն հարցնել՝ շինծու զարմանքով․ «Ի՞նչում է բանը, ի՞նչ է պատահել»: Եվ կառաջարկեն խոսել: Եվ ուսերը կթոթվեն և բոլորին կպատմեն, որ դուք տարօրինակ եք և աննորմալ: Այ քեզ բան, առանց որևէ բացատրության ուղղակի դադարեց շփվել: Գնաց, զանգերին չի պատասխանում, բլոկ է գցել առանց պատճառի: Իսկ հետո տականքություններ կպատմեն ձեր մասին, երբ արդեն իմաստ չկա լավը ձևանալու: Նրանք չեն կարողանում տանել, երբ լուռ հեռանում են: Քանի որ մնում են մենակ՝ իրենց խղճի հետ, իսկ խղճին չես խաբի ու չես լռեցնի:
Եվ երբ լուռ հեռանում են, դա դաժան պատիժ է: Տականքը մնում է ինքն իր հետ մենակ: Իր Երկնքի հետ մենակ: Եվ ստելը անիմաստ է: Ձևանալու իմաստը և օբյեկտը էլ չկա: Եվ չկա նա, ումից կարող ես ներողություն խնդրել:
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




